19:36 09.04.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:
Մերի Գալստյանը ներկայացրել է բնապահպանական կառավարման եւ մասնավորապես կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձեռնարկված գործողությունները: Մասնավորապես, պատգամավորը ներկայացրել է ՀՀ կառավարության ներքո ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ Փարիզյան համաձայնագրի դրույթներից բխող հանձնառությունների կիրարկման ընթացքը, սահմանված ուղենիշներն ու դրանց հասնելու ժամկետները, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի եւ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի աշխատանքների ընթացքը: Մերի Գալստյանը նշել է, որ «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը մշակման ավարտական եւ շահագրգիռ գերատեսչությունների կողմից կարծիքների հավաքագրման փուլում է: Պատգամավորը ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ խորհրդարանականների համար եւ մասնակցությամբ կազմակերպվող ամենամյա Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաժողովի եւ վերջինիս հաջորդող գործողությունների մասին:
Մասնակիցները մտքեր են փոխանակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգի առաջմղման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարեւորության, այդ գործընթացում հանդիպող մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղղությունների շուրջ:
Որպես Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Միացյալ Թագավորության Կառավարության կլիմայի (COP26) եւ Էներգետիկայի գծով նախկին դեսպան՝ Դեյվիդ Մորանը հետաքրքրվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքով, ներկայացրել 2021 թվականին Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի կազմակերպման իրենց փորձը, նշել, որ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը, իսկապես, մեծ մարտահրավեր է, սակայն չափազանց կարեւոր՝ բովանդակության, ուղերձների, կլիմայի փոփոխության օրակարգի շուրջ աննախադեպ ուշադրություն կենտրոնացնելու, ամուր եւ երկարաժամկետ միջազգային համագործակցություն խթանելու տեսանկյունից: Մերի Գալստյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17 աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, կատարված գործողությունները, առկա կարիքները:
Մասնակիցները քննարկել են փորձի փոխանակման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները հետագա համագործակցության շրջանակում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...