23:02 23.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարությանը Երևանի ավագանու ընտրությունների ցածր մասնակցության մասին, ինչը նա բացատրել է նախորդ իշխանությունների կողմից կիրառվող հարկադիր մեթոդների բացակայությամբ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին: Նա գրել է. «Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»,-գրել է Աշոտյանը։
Այնուամենայնիվ, Երևանի ավագանում ներկայիս ընտրություններում մասնակցությունը կազմել է 43.65%՝ նախորդ ընտրությունների 40.95% փոխարեն:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, Փարիզի օդանավակայանից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել էր, որ նախորդ տարի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունը մեկ-երկու տոկոսով ավելի քիչ է, ինչը բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով, ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա:
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...
14:28 26.06.2025
Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։ ...
14:20 26.06.2025
Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ ԱվանեսյանԲժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...
14:11 26.06.2025
Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակիցԿիլիան Մբապեն կրկին դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից ու բաց կթողնի նաև «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի հանդիպումը։ Մբապեն հունիսի 25-ին մարզվել էր «Ռեալի» ընդհանուր խմբի հետ ու նախնական տեղեկություններով` պետք է մասնակցեր ավստրիական թիմի հետ խաղին։ 26-ամյա ֆուտբոլիստը ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով հունիսի 19-ին հոսպիտալացվել էր, սակայն ժամեր անց […] ...
14:04 26.06.2025
21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 24-ին բաժին է ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ: Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի քանի հանցանքների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: ...
13:55 26.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերինՀանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։ […] ...