00:00 20.04.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա (ըստ շաբաթների) ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումները։
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան:
Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր: Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ։
09:05 16.08.2025
Թրամփը հայտարարել է, որ մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության գալունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները մոտ են համաձայնության՝ նշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման հասնելու հարցում։ «Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնության, բայց ես չեմ սիրում դրա մասին խոսել։ Ես միշտ ասում եմ՝ եթե ես իսկապես մոտ եմ, ապա ես գնահատում եմ դա 50-50 հարաբերակցությամբ, քանի […] ...
08:55 16.08.2025
Թրամփը զանգահարել է Զելենսկուն Պուտինի հետ հանդիպումից հետո․ Fox NewsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Fox News-ը։ «Մեզ ասացին, որ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդի և եվրոպացի առաջնորդների հետ», – ուղիղ եթերում ասել է լրագրող Բրեթ Բայերը։ ...
08:45 16.08.2025
Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակըԱլյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան է հանձնել կնոջ՝ Մելանյայի նամակը, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։ «Նախագահ Թրամփն անձամբ նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում […] ...
08:41 16.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր բանակցությունները Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մեր բանակցությունները տեղի ունեցան կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, շատ մանրակրկիտ և օգտակար էին», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ...
08:35 16.08.2025
Transfermarkt-ը կազմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականըTransfermarkt-ը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք վնասվածքի պատճառով բաց կթողնեն նոր մրցաշրջանի մեկնարկը կամ մեծ մասը: Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Քոնոր Բրեդլի («Լիվերպուլ»), Ալեսանդրո Բուոնջոռնո («Նապոլի»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Էդուարդո Կամավինգա, Ջուդ Բելինգհեմ (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Դեյան Կուլուսևսկի («Տոտենհեմ»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գաբրիել Ժեզուս («Արսենալ»)։ ...
08:29 16.08.2025
Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկուն գործարք կնքել Ռուսաստանի հետՎլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի։ Զելենսկին պետք է համաձայնի», – ասել է նա։ Ավելի վաղ Պուտինը և Թրամփը բանակցություններ […] ...