12:39 21.04.2025
Ազգային ժողովն ապրիլի 21-ի նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, թե, իբր, իշխանությունները հրաժարվել են անցյալից ու փաստել.
«Հայաստանի Հանրապետությունում մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան ժողովրդավար չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան շանս չի ունեցել սեփական ինքնիշխանության պաշտպանության համար: Ահա թե ինչու է աղմկում խորհրդարանական ընդդիմությունը»:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ Հայաստանում չի եղել նման իրավիճակ, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90, իսկ իշխանությունը՝ 10 տոկոսին, ընդդիմությունը տիրապետի տասնապատիկ ավելի ֆինանսական ռեսուրսի, քան իշխանությունը:
Ընդդիմության փաստարկներին հակադարձել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Առնվազն մինչեւ այս պահը դուք չեք կարող եւ չեք ուզում իշխանություն վերցնել: Բա պատասխանատվությունա՞, բա հետո ի՞նչ եք անելու, կանգնելու եք ասեք նախկիննե՞րն են մեղավոր, մե՞նք: Մարդիկ չեն հավատալու, որ մենք ենք մեղավոր, որովհետեւ մասնակից են եղել այդ ամենին եւ քվեարկել են: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաեւ հիմա, ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Եզրափակիչ ելույթում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը անդրադարձել է պատգամավորների հարցադրումներում ու ելույթներում առկա որոշ խնդիրների:
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...
16:48 30.04.2025
Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքովՊակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...
16:45 30.04.2025
Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...