17:07 22.04.2025
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ ներկայացնելով փառատոնի մեկնարկի աշխատանքները:
Փառատոնի ընթացքում ցուցադրվող 27 մոնոներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ), Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ
«ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային աջակցություն է հատկացնում «Արմմոնո» փառատոնին, որի բովանդակությունը համահունչ է պետական քաղաքականությանն ու Մշակույթի ռազմավարությանը: Շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում այսպիսի փառատոն ունենալը, քանի որ տարիների ի վեր թատերաշխարհը գնում է մոնոներկայացումների կամ կամերային ներկայացումների ճանապարհով, և մենք էլ այդ աշխարհի մաս ենք կազմում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա իրազեկել է, որ փառատոնի շրջանակում հյուրընկալվելու են մասնակիցներ թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՀՀ մարզերից՝ ակտիվացնելով միջազգային կապերը և նպաստելով Հայաստանում մշակույթի ապակենտրոնացմանը:
«Հատկապես կարևորել ենք այն փաստը, որ փառատոնը հնարավորություն է ստեղծում կապ հաստատելու միջազգային հանրության և մարզային արվեստագետների միջև՝ դառնալով նոր համագործակցությունների, երկխոսությունների կարևոր հարթակ: Փառատոնը նաև հնարավորություն է տալիս հետևելու ժամանակակից թատրոնի զարգացումներին, ծանոթանալու ոլորտի նորարարություններին, ինչպես նաև ապահովելու երիտասարդների ներգրավվածությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Փառատոնի մեկնարկը տրված է
«Արմմոնո» փառատոնի մեկնարկն ազդարարվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Կայացել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան): Մոնոներկայացումը («Արմմոնո» փառատոնի նախագիծ) փառաբանում է Սասունցի Դավթի սխրագործությունները՝ խորհրդանշելով հայ ժողովրդի համառությունը, արիությունը և անսասան հավատը:
Հայկական ծրագրում մասնակցում են դերասաններ Ջիվան Սարգսյանը՝ «Արև, լուսին ու ծով», Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը՝ «Լույսին», Արմեն Արշալույսյանը՝ «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը՝ «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը՝ «Օդ՜», Նատալիա Հարությունովան՝ «Հորը որոնելիս» ներկայացումներով:
Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:
Թատերականացված ընթերցումներ` «Արմմոնո»-ի շրջանակում
«Պետությունը 23 տարի է՝ աջակցում է փառատոնին, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը հաջողված է: Այս տարի նախատեսված են նաև թատերականացված ընթերցումներ՝ ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- նշել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով` փառատոնը մեկ հարկի տակ է համախմբում միջազգային և տեղական թատրոններին՝ բացելով հնարավորությունների լայն հարթակ:
Նրա խոսքով՝ «Արմմոնո» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը և ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում:
Փառատոնի պատվավոր հյուրն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում. ծրագրի համակարգող՝ Լուսինե Աբգարյան:
Ներկայացումները կանցկացվեն Երևանի մի շարք թատերահարթակներում՝ ՀԹԳՄ, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, Փոքր թատրոն, Կամերային թատրոն, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ստորաբաժանում, ինչպես նաև Աբովյանի դրամատիկական թատրոն:
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...