13:44 12.04.2018
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները վերջերս բավական սրվել են: Պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիան Հունաստանին չի վերադարձնում այդ երկրի սահմանը պատահաբար հատած երկու հույն զինվորներին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Գրեթե ամեն օր երկու երկրների ղեկավարները միմյանց զգուշացնում ու ռազմատենչ հայտարարություններ են անում: Նախօրեին էլ հույն զինվորականները կրակ էին բացել թուրքական զինված ուժերին պատկանող ուղղաթիռի ուղղությամբ:
Թեմայի շուրջ թերթը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ, որը նշել է, որ թուրք-հունական լարվածությունը երկար տարիների պատմություն ունի.
«Կարելի է ասե՝լ Թուրքիայի Հանրապետությունից առաջ, դրանից հետո էլ: Կղզիների շուրջ են լարվածության դեպքեր արձանագրվում»:
Ինչ վերաբերում է ռազմական լայնամասշտաբ գործողությունների հավանականությանը, թուրքագետը հնարավոր չի համարում.
«Թե´ Հունաստանը, թե´ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են: Այս համատեքստում Թուրքիան ներկա իրավիճակում Հունաստանի դեմ պատերազմի չի գնա: Նույնն էլ Հունաստանը, որը Թուրքիայի դեմ պատերազմելու որևէ հիմնավոր պատճառ էլ չունի»:
20:13 22.08.2025
Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ20:06 22.08.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՕգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...
19:58 22.08.2025
Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...
19:52 22.08.2025
Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքելՀայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...
19:38 22.08.2025
Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...
19:31 22.08.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-ՆուեյսինՆախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...