14:07 12.04.2018
Ռուսական РБК հեռուստաընկերությունը SHANTNEWS.AM-ի հետ մեդիահամագործակցության շրջանակում հարցազրույց է արել Սանկտ Պետերբուրգի Ինովացիոն զարգացման կենտրոնի տնօրեն Անդրեյ Ալեքսեևի հետ, որը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Ալեքսեևը խոսել է պատժամիջոցների ազդեցությունից և այն մասին, թե դրանք Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների համար կարող են ծանր հետևանքներ ունենալ:
«Ամենից սուր խնդիրը եղել է և կա մեքենաների արդյունաբերությունում՝ հաստոցների հարցում: Դեռ, ցավոք, շոշափելի այլընտրանք չկա հաստոցների, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման հարցում: Սա լրջագույն խնդիր է, հարցը, որը բարձրանում է սանկցիաների կիրառմանը զուգահեռ, և ամեն անգամ ես ավելի ու ավելի շատ եմ վախենում հենց այդ իրավիճակի համար, քանի որ մնացած բոլոր ոլորտներում մենք այսպես թե այնպես կարող ենք ներմուծմանը փոխարինող ինչ-որ բան գտնել: Դեռ մեր հաստոցաշինական և մեքենա-շինարարական համալիրները գտնվում են համեմատաբար չեզոք տարածքում՝ եվրոպական մատակարարների: Եվ որոշակի լավատեսություն այս առումով կա: Ուզում եմ հուսալ, որ ԱՄՆ-ի հարցերն ու պատժամիջոցներն այդքան էլ չեն ազդի այդ իրավիճակի վրա: Իհարկե, եվրոպական մատակարարներին՝ Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, որոնք նաև նույն հաստոցների ոլորտի մատակարարներ են, իմ կարծիքով, բացարձակապես ձեռնտու չէ հրաժարվել շուկայի այնպիսի մեծ ու քաղցր պատառից, ինչպիսին ՌԴ է: Մյուս կողմից ակնհայտ ճնշում է գործադրվում ԱՄՆ-ի կողմից նաև այն հարցում, որ այն ընկերությունները, որոնք կաշխատեն Ռուսաստանի հետ, այդ թվում և նշված սարքավորումների ոլորտում, կհայտնվեն ամերիկյան ինչ-ինչ պատժամիջոցների տակ: Այն, թե դա որքանով է գերակշռում եվրոպական երկրների քաղաքականությունում ու եվրոպական ընկերությունների քաղաքականության մեջ մասնավորապես, դժվար է ասել: Սիմենսի պատմությունը ցույց է տալիս այս իրավիճակի երկիմաստությունը»,- ասել է պրոֆեսոր Անդրեյ Ալեքսեևը:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ20:19 22.08.2025
Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն […] ...
20:13 22.08.2025
Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնել են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ, նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության […] ...
20:06 22.08.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՕգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...
19:58 22.08.2025
Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...
19:52 22.08.2025
Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքելՀայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...