16:41 05.05.2025
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է հարկադիր կատարողի կերպարի, մասնագիտական ծառայության կարևոր առաքելությանը նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։
Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի կապակցությամբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր շնորհավորանքում նշել է.
«Հարկադիր կատարողը բոլորիս իրավունքների պաշտպանն է, արդարադատության նպաստողն ու մարդու իրավունքները պաշտպանողը: Հարկադիր կատարողի ծառայությունը պետք է միտված լինի քաղաքացուն սպասարկելուն: Ես հույս ունեմ, որ ձեր աշխատանքն իրականացնելիս առաջնորդվում եք ամենակարևոր սկզբունքով, այն է՝ քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Այսօր հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարելի է ասել թևակոխել է զարգացման նոր փուլ, սա նշանակում է, որ մենք պետք է դուրս գանք այն կաղապարից, որը ժամանակին փաթաթվել է Ծառայությանը, խոսքն այն կաղապարի մասին է, որ մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի և մեզ իրապես վերաբերեն որպես իրավունքների պաշտպանություն իրականացնող ինստիտուտի: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը քաղաքացու հետ շփվելիս ցուցաբերի մարդկային կարևոր հատկանիշներ, որպեսզի ձևավորի այն պատկերացումը, որը մենք ենք ցանկանում միասին ստեղծել։ Նոր փուլ թևակոխել նշանակում է նորարարության նոր մակարդակ։ Նշանակում է, որ թվային գործիքների այս դարում պետք է զարգանանք և ինքնակրթվենք: Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հաշտ են նոր իրականության և թվային նոր գործիքների հետ։ Ես հույս ունեմ, որ այն թվային համակարգը, որը մենք կունենանք, կհեշտացնի բոլորիս աշխատանքը: Ավելորդ չի լինի նշել, որ դուք արդարադատության իրականացման շղթայում վերջնական դերակատարն եք»:
Անձնակազմին ուղղված շնորհավորական իր խոսքում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդգծել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարգախոսի կարևորությունը՝ բարձր գնահատելով Ծառայության աշխատակիցների նվիրվածությունն ու պատասխանատվությունը․
«Օրենքը չի կարող լինել օրենք, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ։ Սրանք զուտ խոսքեր չեն, այն ամբողջական փիլիսոփայություն է օրենքի պաշտպանության՝ լուռ, բայց վճռական իրականացման մասին։ Այլապես, անձանց իրավունքները կլինեն տեսական, երևակայական և անիրական։ Ինձ համար ձեր աշխատանքի լավագույն գնահատականը ձեր անմնացորդ նվիրումն ու պրոֆեսիոնալ մոտեցումն է, որակյալ, առողջ թիմային աշխատանքը և, ամենակարևորը, կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ բոլորիս անհանդուրժողականությունը։ Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, մասնագիտական պատասխանատվությամբ, ուժեղ ու կայացած պետական ինստիտուտներ ունենալու ձգտմամբ՝ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել նոր ու կարևոր ձեռքբերումների՝ ի շահ մեր պետության ու քաղաքացու առջև ունեցած մասնագիտական պատասխանատվության»:
Տոնական օրը նշանավորվել է երդման և ծառայողական վկայականների հանձնման արարողությամբ։ Նորանշանակ հարկադիր կատարողները հանդիսավոր երդվել են հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները, բարեխղճորեն ծառայել ժողովրդին։ Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ խրախուսական տարբեր պարգևներ են հանձնվել նաև ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարած մի շարք աշխատակիցների։
17:54 29.07.2025
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:48 29.07.2025
«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...
17:43 29.07.2025
Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՀուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի […] ...
17:25 29.07.2025
Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցինՆեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...
17:18 29.07.2025
Եղեգնաձորի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնման դեպքԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 25-ին էր: Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել որսորդական հրացան և հայտնել, որ այն ձեռք է բերել 2019 թվականին։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:12 29.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 29-ին՝ ժամը 12։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն […] ...