Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

16:24 06.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն.

«Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության գաղափարների վրա՝ համակարգային կերպով թիրախավորելով քրիստոնյա բնակչությանը։ Ադրբեջանական ազգայնականության հիմքերից մեկը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ կրոնական խտրականությունը, որն արտահայտվել և արտահայտվում է քրիստոնյա փոքրամասնությունների բացահայտ կամ քողարկված ճնշումներով և քրիստոնեական ժառանգության պարբերական ոչնչացմամբ։

Այցելելով Բաքու՝ Համայն Ռուսիո պատրիարքը հարկ է, որ բողոքի ձայն բարձրացներ քրիստոնեական արժեքների հանդեպ բացահայտ անհանդուրժողականության պետական քաղաքականության հանդեպ։ Համայն Ռուսիո պատրիարքը պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց մայր տաճարում, սակայն արդյոք վերջինս չի՞ խորհել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիներում այլևս չեն մատուցվում պատարագներ՝ քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման և հայկական հոգևոր արժեքների և մշակույթի հանդեպ էթնոցիդի քաղաքականության հետևանքով։

Արդյո՞ք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն հանձնառու չի համարում տարածաշրջանի քրիստոնյաների հոգևոր արժեքների պահպանության և կրոնական իրավունքների իրացման երաշխավորված հնարավորության ապահովման համար։ Պատրիարք Կիրիլի մեկ այլ քայլը՝ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար Օլգայի՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով գալիս է հաստատելու Պատրիարքի անհամարժեք և կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։ Փաստորեն պատրիարք Կիրիլը պարգևատրել է սրբադասված Օլգայի շքանշանով այն անձին, որը փաստացի հովանավորում է նաև Ադրբեջանում ռուսական ժառանգության ոչնչացումը։

Ամենևին գաղտնիք չէ, որ Բաքվում հայկական գերեզմաններից բացի թիրախավորվում և պղծվում են ռուսական գերեզմանատները, Հայրենական պատերազմին նվիրված սիմվոլները։ Ադրբեջան նախագահն ու վերջինիս կինը կենդանի մարմնացումն են հայերի հանդեպ էթնիկ ատելության քարոզի համակարգայնության և հայկականության ոչնչացման պետական ծրագրի, որոնց աջակցությունը հավասարազոր է հանցակցության, իսկ հանցանքի «պարգևատրումն» էլ ավելի հեռուն է տանում քրիստոնեկան արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հավատակից ժողովուրդների հանդեպ դատապարտելի անտարբերության մեղքը։

Ադրբեջանի նախագահի ընտանիքը ուղիղ ժառանգն է այն վարչակարգերի, որոնք ցեղասպանություն են իրականացրել պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում՝ ոչ միայն պարբերական էթնիկ զտումների և բռնի տեղահանումների ենթարկելով տեղի բնիկ էթնիկ հայ բնակչությանը, այլև շարունակաբար ոչնչացնելով հայկական ազգային-հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողության միտումնավոր և նպատակադիր ջնջում և անցյալի իրողությունների կամայական այլախեղում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Համայն Ռուսիո պատրիարքի՝ սեփական կոչմանն անհամապատասխան գործողությունները։ Մենք կոչ ենք անում վերջինիս առաջին հերթին խորը բարոյական հարգանք դրսևորել համաքրիստոնեական արժեքների հանդեպ՝ հիմնված մարդակենտրոնության սկզբունքի վրա և այս տեսանկյունից բարձրաձայնել այն հարյուր հազարավոր քրիստոնյաների իրավունքների վերականգնման խնդիրը, որոնք բռնությամբ տեղահանվել են սեփական հազարամյա քրիստոնեական միջավայրից։ Մենք հորդորում ենք պատրիարք Կիրիլին աչալուրջ գտնվել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման անհերքելի փաստի նկատմամբ և պարգևատրման փոխարեն գործնական քայլեր ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու և դրանց համար պատժի ու պատասխանատվության կոչելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

20:05 06.05.2025

Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետ

Հռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...

SHANTNEWS

20:00 06.05.2025

SHANTNEWS

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսին

19:47 06.05.2025

Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են նախարարությունից և նշում, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ […] ...

Քենի Աթքինսոնը՝ NBA-ի տարվա լավագույն մարզիչ

19:36 06.05.2025

Քենի Աթքինսոնը՝ NBA-ի տարվա լավագույն մարզիչ

«Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորող Քենի Աթքինսոնը կանոնավոր առաջնության արդյունքներով ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Քվեարկությունում 100 լրագրողներից 46-ը Քենիին առաջին հորիզոնականում է նշել: Աթքինսոնը «Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորել է 2024 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Արևելքի գոտին ու գրանցել 64-18 ցուցանիշը: Քենին թիմի 3-րդ մարզիչն է, որն արժանանում է […] ...

Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

19:31 06.05.2025

Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է […] ...

Եմենի հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա մինչև գործողությունների ավարտը

19:26 06.05.2025

Եմենի հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա մինչև գործողությունների ավարտը

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են շարունակել հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական բանակը չի դադարեցրել իր գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Եմենի ապստամբների կողմից ձեւավորված կառավարության հայտարարության մեջ։ «Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես է իսրայելական թշնամին ցեղասպանություն իրականացնում Գազայի հատվածում, և մենք չենք կարող աչք […] ...

BACK_TO_TOP