22:16 25.07.2025
Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից:
Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում են կենսաբազմազանության համաշխարհային «թեժ կետեր»։ Մեր փոքրիկ, բայց հարուստ երկիրը ունի շուրջ 3800 բուսատեսակ և ավելի քան 17,000 կենդանատեսակ, որոնց զգալի մասը եզակի և հազվագյուտ են։
Բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են Հայաստանի տարածքի ավելի քան 13%-ը, ներառելով 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։
Էկոտուրիզմի ոլորտում Հայաստանը կարող է առաջարկել ամեն ինչ՝ քայլարշավներ, թռչնադիտարկումներ, լեռնային սպորտեր, ջրային արկածային տուրեր, հեծանվային երթուղիներ, գյուղական տուրիզմ և էկոկրթական ծրագրեր։ Ոսկեհատ Գրիգորյանը առանձնացրել է Խոսրովի և Շիկահողի արգելոցները, Դիլիջանի ազգային պարկը և Սևանա լիճը՝ որպես էկոտուրիզմի առանցքային ուղղություններ։
Կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝
Ոսկեհատ Գրիգորյանը նաև ընդգծեց, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ին Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և հրավիրեց գործընկերներին այցելել Հայաստան՝ համատեղ նպաստելու գլոբալ կենսաբազմազանության ռազմավարություններին։
12:45 26.07.2025
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել12:45 26.07.2025
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ափերի մոտ՝ Մոլուկա ծովում, տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 21:29-ին՝ Տերնատե քաղաքից 152 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 100 հազար մարդ։ Օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
12:29 26.07.2025
Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները և քաղաքացիներինՀուլիսի 25-ին, ժամը 20:28-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում շրջված նավակի (3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա) և անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […] ...
12:12 26.07.2025
«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա30-ամյա Ֆեռլան Մենդին այն խաղացողների շարքում է, որոնք կարող են այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Mundo Deportivo-ն: Ակումբում այժմ 3 ձախ պաշտպան կա՝ Ֆեռլան Մենդին, Ֆրան Գարսիան ու Ալվարո Կառերասը: «Ռեալի» ընտրությունը կանգ է առել ֆրանսիացու վրա: Մադրիդյան ակումբը պատրաստ է «բարեկամական գին» սահմանել, որպեսզի ֆուտբոլիստի հեռանալը հնարավորինս անխոչընդոտ լինի: Խոսքը 10-15 միլիոն […] ...
11:48 26.07.2025
Թրամփը պնդում է, որ ներգաղթը կոչնչացնի ԵվրոպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթը կոչնչացնի Եվրոպան։ «Մենք պետք է դադարեցնենք ներգաղթը, հակառակ դեպքում Եվրոպա չի մնա», – ասել է Թրամփը ՝ մասնավոր այցով Շոտլանդիա ժամանելիս։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ Ինչպես Թրամփը մանրամասնեց, իր կարծիքով, այս պահին «ներգաղթը սպանում է Եվրոպան»։ ...
11:31 26.07.2025
«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասինՍտամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) իրանական կողմին ասել է, որ կարող է հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների երկարաձգումը, եթե Թեհրանը կատարի «իր իրավական պարտավորությունները» և «որոշակի պայմանները», հաղորդում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանը և եվրոպական երեք երկրներ ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել միջուկային ծրագրի շուրջ , […] ...
11:10 26.07.2025
Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել ՏուլիպաՀայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։ ...