18:50 06.05.2025
2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրենց հետ նույն տանը բնակվող Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի հետ, ձեռքերով և փայտով հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսականորեն կարևոր օրգաններին: Ա.Թ.-ն, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մահացել է: Ռ.Կ.-ին ևս պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ռ.Կ.-ին սպանել են հաջորդ օրը՝ պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով: Սպանություններից հետո Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի դիերը թաղել են տան բակում նախապես փորված փոսում։
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 11-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ հանցանքը թաքցնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանություն):
2024 թվականի հունվարի 9-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ:
2025 թվականի մայիսի 5-ին Դատարանի դատավճռով Է.Ե.-ն դատապարտվել է 19 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Է.Մ.-ն՝ 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:54 29.07.2025
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:48 29.07.2025
«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...
17:43 29.07.2025
Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՀուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի […] ...
17:36 29.07.2025
Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ համայնքային ոստիկանների բացահայտումըՀուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Ազատության փողոցի վրա գտնվող այգիներից մեկում աճեցվում են կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված այգին պատկանում է Ազատության փողոցի բնակիչ 65-ամյա տղամարդու և հենց նա է ցանել և մշակում կանեփի բույսերը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված […] ...
17:25 29.07.2025
Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցինՆեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...