Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+29.09 oC

Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է

11:30 12.05.2025

Բացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման, 8 դեպք՝ սառը զենք կրելու,5 դեպք՝ խուլիգանության, 4-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 3-ական դեպք՝ շորթման և ինքնիրավչության,2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառակերության, թմրանյութի իրացման, ինքնասպանության հասցնելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ինքնավնասման:

Բացահայտվել են նաև պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ մասնակից դարձնելու, հարկերը չվճարելու, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք, խարդախության և խուլիգանության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

09:21 31.07.2025

ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել 50 իրանցի անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված են եղել նավթի առևտրում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա 2018 թվականից ի վեր նման ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է: «Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են մինչ օրս՝ Թրամփի […] ...

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար. նախարար

09:11 31.07.2025

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար: Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, […] ...

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

09:05 31.07.2025

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...

BACK_TO_TOP