ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

13:26 17.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ:

Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։

Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։

Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը վերակենդանացրել են ԱՄՆ-ը

16:00 31.07.2025

Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը վերակենդանացրել են ԱՄՆ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում «մեռած երկրից» վերածվել է «աշխարհի ամենատաք երկրի»՝ շնորհիվ մաքսատուրքերի ներդրման քաղաքականության։ «Մեկ տարի առաջ Ամերիկան «մեռած» երկիր էր, իսկ հիմա աշխարհի «ամենատաք» երկիրն է։ Շնորհավորում եմ բոլորիդ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ իր վարչակազմի կողմից […] ...

Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել

15:48 31.07.2025

Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել

Լիոնել Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել մեքսիկական «Ատլասի» դեմ Լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի խաղում։ «Ինտեր Մայամին» հաղթել է 2-1 հաշվով: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Տելասկո Սեգովիային: 80-րդ րոպեին Խոսե Լոզանոն խփել է պատասխան գոլը: «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակի 6-րդ րոպեին, […] ...

Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է Մոսկվա

15:43 31.07.2025

Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է Մոսկվա

Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, որը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ, հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։ «Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Մուրհաֆ Աբու Կասրան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ նա կհանդիպի իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ և կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր», […] ...

Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակին

15:40 31.07.2025

Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակին

Լիբանանի կառավարությունը պետք է զինաթափի ոչ կառավարական խմբավորումներին՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առթիվ։ «Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝«Հեզբոլլահը», պետք է […] ...

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

15:30 31.07.2025

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

15:20 31.07.2025

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...

BACK_TO_TOP