19:39 19.05.2025
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն:
Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»:
«Ալմերիան» այժմ պայքարում է՝ Լա լիգա վերադառնալու համար:
Ֆուտբոլային կարիերային զուգահեռ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն նաև բիզնես գործունեություն է ծավալում հյուրանոցային, նորաձևության, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում: Նա նաև բաժնեմաս ունի URSU ջրային ապրանքանիշում:
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:33 19.05.2025
50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել ենԿառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […] ...