20:59 21.05.2025
Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր։
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջայց կատարեցին օպերատիվ կառավարման բաժնում, ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, արագ արձագանքման կարողություններին և նորարարական լուծումներին։
Ցուցադրական վարժանքը արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով էր՝ ավտովթար, պայթյուն, հրդեհ, արգելափակում շենքում, ականազերծում, քարաթափում և այլն։
Փրկարար ջոկատները օպերատիվորեն մարեցին հրդեհը, պարանային տեխնիկայի կիրառմամբ իրականացրեցին տուժածների տարհանում, իսկ բարձրադիր հատվածներում ցուցադրեցին մագլցման հմտություններ՝ ցուցաբերելով արագ և համակարգված արձագանք։
Առաջին բուժօգնություն-ցուցադրական վարժանք իրականացրեց 911 ծառայության անձնակազմը: Իրականացվեց նաև ստացիոնար բուժօգնության կարիք ունեցող տուժածին ուղղաթիռով տեղափոխման իմիտացիա։
Կենտրոնի տարածքում ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում կիրառվող ավտոպարկը՝ հրշեջ, ջրափրկարարական, 911 առաջին բուժօգնության և այլ մասնագիտացված մեքենաներ։
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն բարձր գնահատեցին կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով համագործակցության, կուտակված փորձառության և արձագանքման արդյունավետ համակարգի կարևորությունը։
Ավարտին Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:
08:40 31.07.2025
Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգումԱՄՆ իշխանությունների կողմից Բրազիլիայի դատական համակարգին միջամտությունը անընդունելի է. երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և կփնտրի համագործակցության նոր գործընկերներ։ Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո։ «Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները […] ...
08:32 31.07.2025
Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերինԿանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։ «Պաղեստինի քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի ծանր տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցման համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների լուծման պահպանումը նշանակում է […] ...
08:22 31.07.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» ՉԼ-ի հաջորդ փուլում ենՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 է գրանցեց «Զրինսկիի» հետ։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 80-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Դավիդ Ստրելեցին։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը հաղթել է ընդհանուր 6-2 հաշվով և որակավորման երրորդ փուլում կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ։ Սերբիայի […] ...
08:16 31.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:10 31.07.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Արտաշատի խճուղումՀուլիսի 31-ին, ժամը 03:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարաների կանչի […] ...
08:05 31.07.2025
«Փյունիկ» աղջիկների թիմը հաղթել է բուլղարական «Սոֆիային»․ Կանանց ՉԼ«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1-0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Որակավորման եզրափակչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ ...