21:48 23.05.2025
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից:
«Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ մի կոնֆլիկտ էլ ղեկավարության հետ չկա»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:
ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել էր, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2025 թվականին ընդամենը 1 ամբողջական խաղի է մասնակցել Պրեմիեր լիգայում:
08:10 31.07.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Արտաշատի խճուղում08:05 31.07.2025
«Փյունիկ» աղջիկների թիմը հաղթել է բուլղարական «Սոֆիային»․ Կանանց ՉԼ«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1-0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Որակավորման եզրափակչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ ...
08:00 31.07.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր գյուղի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհըՀուլիսի 30-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բուսածածկ […] ...
07:54 31.07.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև ՀՀ-ումՀուլիսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 30-ին՝ ժամը 20։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս […] ...
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...