07:13 25.09.2018
Իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ստեղծել հատուկ մեխանիզմ՝ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման ֆոնին Թեհրանի հետ հաշվարկների համար։ Այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
Միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Մոգերինին ընթերցել է պետությունների համատեղ հայտարարությունը։ Դրանում ընդգծվում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցները հաստատել են հանձնառությունն իրանական ատոմի վերաբերյալ համաձայնագրին և հանդես եկել հաջակցություն Իրանի հետ տնտեսական կապերի պահպանման։
«Մենք անհրաժեշտ ենք համարում Իրանի հետ բիզնես վարող արտասահմանյան ընկերությունների պաշտպանությունը։ Մենք անհրաժեշտ ենք համարում Իրանից նավթի ու գազի արտահանումը շարունակել»,- ընդգծել է նա։
Ընթացիկ տարվա մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին։ Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի հանդեպ պատժամիջոցների առաջին բլոկը։
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...
19:50 19.07.2025
Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...
19:39 19.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վերՈւկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...
19:30 19.07.2025
Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականըՍակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...
19:19 19.07.2025
Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել էԻրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հաղորդել էր, որ հրշեջներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ «Այս զտարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին տեղայնացվել և մարվել է: Արտադրությունն […] ...