Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+28.09 oC

Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ

11:49 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում:

«Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս: Բայց Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրակ եղած ազգից կրկին վերածվեց պետականակերտ ժողովրդի և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը ՀՀ ժողովուրդն է: Եվ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,–ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ:

«Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն: Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները. իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է:

«Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,–նշեց նա:

Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է:

«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–շեշտեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»:

Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը:

Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է:

«Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,–նշեց Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 31.05.2025

SHANTNEWS

«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

19:50 31.05.2025

«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 26-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ ...

Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆ

19:40 31.05.2025

Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի արշավականներ, բնասերներ, Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։ Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։ Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։ Օրինակ՝ Ծաղիկները սննդի աղբյուր են […] ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Ուիթքոֆի՝ Գազայի վերաբերյալ առաջարկի պատասխանը

19:30 31.05.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Ուիթքոֆի՝ Գազայի վերաբերյալ առաջարկի պատասխանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվեց Ուիթքոֆի վերջին առաջարկին իր պատասխանը։ Ապագա համաձայնագրի շրջանակներում մենք պատրաստ ենք ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների և հանձնել 18 մահացածների մարմինները՝ իսրայելական […] ...

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ

19:20 31.05.2025

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ հոծ բազմության մեջ ավտոմեքենայով մխրճված և մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Պատահարից տուժածների թիվը 79 է: 53-ամյա Փոլ Դոյլին մեղադրանք է առաջադրվել 7 կետով: ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ավիահարվածներ են հասցվել տասնյակ թիրախների

19:11 31.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ավիահարվածներ են հասցվել տասնյակ թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում տասնյակ թիրախներ են հարձակման ենթարկվել։ Հարվածները հասցվել են անկլավի ամբողջ տարածքում, դրանց թիրախներն են եղել ռազմական օբյեկտները, դիտորդական աշտարակները, դիպուկահարների դիրքերը, այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված պաղեստինցի արմատականներ։ Բացի այդ, ռազմական գործողությունների արդյունքում վերացվել է ՀԱՄԱՍ-ի արմատական […] ...

BACK_TO_TOP