Իրանը հայտարարել է, որ բաց է երկխոսության համար, բայց չի հրաժարվի ուրանի հարստացումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Իրանը հայտարարել է, որ բաց է երկխոսության համար, բայց չի հրաժարվի ուրանի հարստացումից

15:10 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը չունի միջուկային զենք մշակելու մտադրություն և բաց է հավասար հիմունքներով բանակցությունների համար, բայց երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

«Արևմուտքը փորձում է զրկել Իրանին խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքից: Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է գերիշխանությունն ու ենթակայությունը, բայց ողջունում է ցանկացած հավասար երկխոսություն: Իրանը, հայտարարելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելու մասին, չի նահանջի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են՝ միջուկային ոլորտում անկախությունը, ուրանի հարստացումը», – ասել է նա անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների XIII միջազգային հանդիպման ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանում հյուրընկալվել է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

16:44 30.05.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանում է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 30-ին խորհրդարանում պատվիրակության անդամներին հյուրընկալել են ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանն ու Ռուստամ Բաքոյանը: Վլադիմիր Վարդանյանը փաստել է Բավարիա երկրամասի ուրույն դերակատարությունը Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու այս առումով կարեւորել Բավարիայի հետ համագործակցության խորացումը: […] ...

Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը․ Փաշինյան

16:39 30.05.2025

Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը․ Փաշինյան

Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը: Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման: Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը եւս […] ...

Ուջան գյուղի բնակիչը ապօրինի պահվող հրազենը ներկայացրեց ոստիկանություն

16:35 30.05.2025

Ուջան գյուղի բնակիչը ապօրինի պահվող հրազենը ներկայացրեց ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանքներն ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու բացատրական աշխատանքները: Արդյունքում մայիսի 27-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում: Ուջան գյուղի 46-ամյա բնակիչը համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացրել ողորկափող հրազեն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: «Կրկին հորդորում […] ...

Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

16:27 30.05.2025

Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 30-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը շնորհավորել է ծրագրի նորանշանակ ղեկավարին եւ կարեւորել հիմնադրամի երկարամյա արդյունավետ գործունեությունը մեր երկրում: Ներկայացվել են առաջիկայում հիմնադրամի կողմից […] ...

Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

16:22 30.05.2025

Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

Վրացական իշխանությունների խնդիրն է կանխել, որ որևէ մեկը Վրաստանն օգտագործի իր շահերի համար, քանի որ խոշոր երկրները միևնույն է կհամաձայնվեն միմյանց հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Բնականաբար, խոշոր երկրները համաձայնության կգան միմյանց միջև, բայց մենք՝ փոքր երկրներս, չպետք է որևէ մեկին հնարավորություն տանք, […] ...

Կոնտեի հետ «Նապոլին» նոր պայմանագիր կստորագրի

16:20 30.05.2025

Կոնտեի հետ «Նապոլին» նոր պայմանագիր կստորագրի

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն որոշել է շարունակել իր աշխատանքն Իտալիայի նոր չեմպիոն «Նապոլիում», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հավակնոտ նախագիծ է ներկայացրել Կոնտեին։ Նրանց տրանսֆերային առաջնահերթությունն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, որը, մեծ հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Նապոլիի» կազմը: Կոնտեի հետ առաջիկայում նոր պայմանագիր […] ...

BACK_TO_TOP