15:55 28.05.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը կսկսի երկօրյա այցը Ուկրաինայի մայրաքաղաք, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 29-30-ը կայցելի Ուկրաինա՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հրավերով», – գրում է գործակալությունը։
Ըստ «Անադոլու»-ի՝ սպասվում է, որ Ֆիդանը կհայտարարի ռուս-ուկրաինական հետագա բանակցությունների համար հարթակ տրամադրելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք նախարարը նախատեսում է հանդիպումներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ։
«Անադոլուն» նաև նշում է, որ հանդիպումների ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մտադիր է «քննարկել համագործակցության զարգացման քայլերը, մասնավորապես՝ առևտրի, էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ հիմնվելով Անկարայի և Կիևի միջև ռազմավարական գործընկերության վրա»։
16:03 30.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասինՀրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: ...
15:58 30.05.2025
Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները, սակայն հնարավոր գործարքի մանրամասները կներկայացվեն միայն այն բանից հետո, երբ կղզու կառավարությունը կապահովի այդ մատակարարումների ֆինանսավորումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին: Նրանց տեղեկություններով՝ Սպիտակ տունը ծրագրում է Թայվանին ավելի շատ զենք մատակարարել, քան Թրամփի նախագահական առաջին ժամկետում՝ 2017-2021 թվականներին։ Գործակալության տվյալներով՝ նախագահական […] ...
15:51 30.05.2025
Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՄայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի […] ...
15:40 30.05.2025
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններումԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, թատերական կազմակերպություններում և թանգարաններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ և կցուցադրվեն ներկայացումներ: ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում միջոցառումների ծրագիր Հայաստանի ազգային գրադարան Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, «Այրոգի» ստվերների թատրոնի «Ստվերախաղք՝ Ազգայինում» ներկայացում Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, ճանաչողական շրջայց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում, «Գրատպության առաջնեկները», «Խաչբառ» կրթական ծրագիր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հունիսի […] ...
15:28 30.05.2025
Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է ElTerritorio.com-ը: «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս, անկեղծ ասած` բոլորը շատ ուրախ են։ Նրանք ինձ հրավիրել են երկու ընկերական խաղերի համար, մեկը՝ Կոսովոյի, մյուսը՝ Չեռնոգորիայի ընտրանիների դեմ: Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը […] ...
15:17 30.05.2025
Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում ենՀետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են: Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը: Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, […] ...