Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ

16:20 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեսպան Ռոբին Դանիգանը մայիսի 22-ին հանդիպում է խնդրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն նա հրաժարվել է։

Դեսպանը պետք է Իվանիշվիլիի հետ քննարկեր այն կոնկրետ քայլերը, որոնք «Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերագործարկելու լուրջ մտադրություններ», – ասվում է դիվանագիտական ​​​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարկուան, լրագրողներին մեկնաբանելով ամերիկյան դեսպանատնից ստացված տեղեկատվությունը, հայտարարել է, որ Վրաստանում կան վարչապետ և արտաքին գործերի նախարար՝ կարևոր պետական ​​հարցեր քննարկելու համար։

«Եթե դեսպանը ցանկանում է քննարկել կառավարության կարևոր հարցեր, ապա պետք է դիմել նրանց», – ասել է Զարկուան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

16:22 30.05.2025

Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

Վրացական իշխանությունների խնդիրն է կանխել, որ որևէ մեկը Վրաստանն օգտագործի իր շահերի համար, քանի որ խոշոր երկրները միևնույն է կհամաձայնվեն միմյանց հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Բնականաբար, խոշոր երկրները համաձայնության կգան միմյանց միջև, բայց մենք՝ փոքր երկրներս, չպետք է որևէ մեկին հնարավորություն տանք, […] ...

Կոնտեի հետ «Նապոլին» նոր պայմանագիր կստորագրի

16:20 30.05.2025

Կոնտեի հետ «Նապոլին» նոր պայմանագիր կստորագրի

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն որոշել է շարունակել իր աշխատանքն Իտալիայի նոր չեմպիոն «Նապոլիում», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հավակնոտ նախագիծ է ներկայացրել Կոնտեին։ Նրանց տրանսֆերային առաջնահերթությունն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, որը, մեծ հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Նապոլիի» կազմը: Կոնտեի հետ առաջիկայում նոր պայմանագիր […] ...

Ստամբուլի բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ. Թուրքիայի արտգործնախարար

16:11 30.05.2025

Ստամբուլի բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ կոնկրետ արդյունքներ է ակնկալում հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից։ «Մենք մոտենում ենք պատերազմի կրիտիկական, շրջադարձային կետին: Առջևում ունենք երկու ճանապարհ: Գերիների փոխանակման համաձայնագրերի արագ իրականացումն ապացուցեց, որ բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ»,- ասել է նա Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսում։ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին

16:03 30.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին

Հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: ...

Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները

15:58 30.05.2025

Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները, սակայն հնարավոր գործարքի մանրամասները կներկայացվեն միայն այն բանից հետո, երբ կղզու կառավարությունը կապահովի այդ մատակարարումների ֆինանսավորումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին: Նրանց տեղեկություններով՝ Սպիտակ տունը ծրագրում է Թայվանին ավելի շատ զենք մատակարարել, քան Թրամփի նախագահական առաջին ժամկետում՝ 2017-2021 թվականներին։ Գործակալության տվյալներով՝ նախագահական […] ...

Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

15:51 30.05.2025

Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի […] ...

BACK_TO_TOP