16:54 28.05.2025
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը շարունակում է պահպանվել։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի խոսքերին:
«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», – ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու համար։
17:46 30.05.2025
Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԲավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակությունը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Հյուրերը գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...
17:38 30.05.2025
Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 07.00-ից մինչև 19.00-ն, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։ ...
17:00 30.05.2025
«Տոտենհեմը» կքննարկի Հյոն Մին Սոնի հնարավոր տրանսֆերըԼոնդոնի «Տոտենհեմը» կքննարկի թիմի հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հնարավոր տրանսֆերը, հաղորդում է TalkSPORT-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան ներկայացնող ակումբները: Սոնը 10 տարի «Տոտենհեմում» հանդես գալու ընթացքում մեկ տիտղոս է նվաճել։ Հիշեցնենք՝ մայիսի 21-ին անգլիական թիմը հաղթել է Եվրոպա լիգան: Հարավկորեացու պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Մինչև այժմ […] ...
16:48 30.05.2025
Բերդավանցի երիտասարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ «Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին: Նաև հիշեցնենք, որ կամավոր […] ...
16:44 30.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունըՀայաստանում է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 30-ին խորհրդարանում պատվիրակության անդամներին հյուրընկալել են ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանն ու Ռուստամ Բաքոյանը: Վլադիմիր Վարդանյանը փաստել է Բավարիա երկրամասի ուրույն դերակատարությունը Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու այս առումով կարեւորել Բավարիայի հետ համագործակցության խորացումը: […] ...
16:39 30.05.2025
Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը․ ՓաշինյանԱխուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը: Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման: Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը եւս […] ...