Կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+21.09 oC

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը

21:03 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման նպատակներն են՝ բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման հնարավորությունները, ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման և օգտագործման համար։ Օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների ընդունման հիմքով համապատասխան կարգավորումներ կսահմանվեն նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում։ Արդյունքում՝ կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գործընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում ձևավորված գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի: Ըստ նախարարի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի, կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ: Ըստ այդմ՝ առաջարկում եք օրենսդրական նոր կարգավորում, որով պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության Կառավարության սահմանած կարգով: Վարձատրությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու, կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է՝ առաջարկվող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում, և վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեից: Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրինագիծը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձ, մասնավորապես՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը:

Անդրադառնալով որոշմանը՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ որոշումը մի քանի նպատակ է հետապնդում.

«Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որպեսզի իմանաք, թե ցանկացած գերատեսչություն իրականում ինչպիսի ծախսեր է անում, որովհետև գույքի վարձակալությունը կամ զբաղեցնումը նույնպես ծախս է: Այդ ծախսերն այսօր մեր բյուջեում արտացոլված չեն: Երկրորդ նպատակը՝ մենք, երբեմն, գույք ենք տրամադրում տարբեր ՀԿ-ներին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը, այստեղ էլ այդ ծախսը չի երևում: Այս թափանցիկությունը և մեր վարած քաղաքականությունն ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք, արձանագրենք և հաշվենք և այդ հաշված գումարը տրամադրեք»:

Թեմայի վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ սա ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ պետությունը մասնավորի հետ մրցակցություն է ունենալու: 

«Հակառակ դեպքում՝ մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին: Դա առավելապես առողջապահության, կրթության ոլորտներում է արտահայտվում: Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում: Դա նշանակում է, որ մենք մասնավորի հետ անարդար մրցակցության մեջ ենք»,– ասել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այն բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում.

«Սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն են ապահովելու և պետբյուջեում արտացոլելու են ռեսուրսի այն արժեքը, որը պետական կառավարական տարբեր մարմիններն օգտագործում են»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից և նշել, որ պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել.

«Ոչ մի բան անվճար չէ, բացարձակապես ոչ մի բան անվճար չէ կամ այն, ինչ անվճար է, նշանակում է՝ այն արժեք չունի: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ ցանկացած բանի համար կա վճար»:

Վարչապետն ընդգծել է՝ սա ևս բարեփոխում է, որ պետք է գնա, իր խնդրին հանդիպի, որի լուծման տարբերակը Կառավարությունը պետք է գտնի.

«Բայց սա շատ կարևոր է նաև պետության և պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք՝ ամեն ինչն արժեք ունի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 31.05.2025

SHANTNEWS

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

21:51 31.05.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

21:39 31.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

21:26 31.05.2025

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

ՌԴ Կրասնոգորսկի շրջանի «Կոլեսնիկ» արտադրական շենքի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Տարածքն ընդլայնվել է մինչև 4 հազար քառ․ մետր։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արտադրական շենքի տարածքում՝ Նովի գյուղի 1 հասցեում գտնվող տարածքում հրդեհի մասին: Ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ այրվում է 900 «քառակուսի» մակերեսով մետաղական […] ...

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատան այցելել է Բավրայի մաքսակետ

21:13 31.05.2025

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատան այցելել է Բավրայի մաքսակետ

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը այցելել է Բավրայի մաքսակետ՝ ծանոթանալու սահմանային վերահսկողության բաժնի աշխատանքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 31.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Համո Սահյան փող. 26-102 առանձնատներ, Սունդուկյան փող. 17-23 շենքեր, Քոչար փող. 18-20 շենքեր, Վաղարշյան փող. 14 շենք, թիվ 148 դպրոց, Ա․ Ավետիսյան փող. 45-65 առանձնատներ, Ավետիսյան փող. 61-70, 74 […] ...

BACK_TO_TOP