Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր երեք խաղահրապարակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր երեք խաղահրապարակ

23:22 29.05.2025

«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Երևանում առաջին անգամ կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կունենան բացառապես հասարակական նշանակություն՝ Երևանը դարձնելով ավելի հասանելի և հարմար բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Խաղահրապարակները կկառուցվեն հետևյալ վայրերում՝

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված (շուրջ 2000 քմ)
Խաչքարերի պուրակ (մոտ 800 քմ)
Միսաք Մանուշյանի անվան պուրակ (շուրջ 675 քմ):

Նախագծի իրականացման ընթացքում չի կտրվելու որևէ ծառ։ Խաղահրապարակները ներդաշնակորեն կտեղայնվեն բնական միջավայրում՝ պահպանելով կանաչ գոտիների ամբողջականությունն ու էկոհամակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

11:35 31.07.2025

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։ Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի […] ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված` 650,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

11:32 31.07.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված` 650,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Ա.Թ.-ն, հանդիսանալով կոմերցիոն և պաշտպանիչ տպագրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, տիրապետելով 2014-2016 թվականների ընթացքում ընկերության համախառն եկամտի և հարկվող շահույթի իրական տվյալներին, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված […] ...

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել․ Նազելի Բաղդասարյան

11:28 31.07.2025

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել․ Նազելի Բաղդասարյան

Նկատելի է, որ հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու […] ...

BACK_TO_TOP