Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+24.09 oC

Արտակ Եդիգարյանն ավարտել է մարզական կարիերան

14:40 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

Եզրային պաշտպանը 2015-2024 թվականներին խաղացել է «Ալաշկերտում»: Նա 2024/25 մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»:

Եդիգարյանը խաղացել է նաև «Փյունիկում», «Բանանցում», «Արարատում» և լիտվական «Ժալգիրիսում»: Նա 347 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում, խփել 64 գոլ և կատարել 44 գոլային փոխանցում:

Եդիգարյանը 5-ական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: Նա Սարգիս Հովսեփյանի հետ կրում է հայկական ակումբային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կոչումը: Եդիգարյանը նաև 2-ական անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն և գավաթակիր:

Արտակ Եդիգարյանը ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 32 հանդիպման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվել

10:00 02.06.2025

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 զոհվածների մարմիններ, այդ թվում՝ ավելի վաղ սպանված 5-ի։ Տեղափոխվել է նաև 136 վիրավոր։ Այնուամենայնիվ, փլատակներում և փողոցներում դեռևս կան բազմաթիվ […] ...

WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը

09:50 02.06.2025

WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը

Սպիտակ տունը հրամայել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին կիրակի օրը գրել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հրահանգ է ուղարկել Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին, որով պահանջել է «դադարեցնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու բոլոր գործունեությունը»։ […] ...

Ճապոնիան ցավալի է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերի կիրառումը

09:43 02.06.2025

Ճապոնիան ցավալի է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերի կիրառումը

Ճապոնիայի կառավարությունը դեռևս պարզաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու որոշման մանրամասները, սակայն ԱՄՆ վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը համարում է ցավալի։ «Մենք տեղյակ ենք պողպատի և ալյումինի վրա մաքսատուրքերի բարձրացման մասին: Նախևառաջ, մենք կհետևենք միջոցառումների կոնկրետ բովանդակությանը, որը պարզ կդառնա ավելի ուշ: Ամեն դեպքում, մենք ԱՄՆ կառավարության կողմից սահմանված […] ...

Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը․ կա զոհ

09:39 02.06.2025

Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը․ կա զոհ

Հունիսի 1-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վերին Դվին գյուղի «Կազմայի սար» […] ...

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 2-ին ԱՄՆ սենատորի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը

09:25 02.06.2025

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 2-ին ԱՄՆ սենատորի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հունիսի 2-ին Բեռլինում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի  հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։ «Վաղը ես Բեռլինում կհանդիպեմ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, ով պատրաստել է պատժամիջոցների մեծ փաթեթ, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իմ զրույցներից հետո ենթադրում եմ, որ այս փաթեթը […] ...

Սուդանի վարչապետը լուծարել է կառավարությունը

09:15 02.06.2025

Սուդանի վարչապետը լուծարել է կառավարությունը

Սուդանի նոր վարչապետ Կամիլ Իդրիսը որոշել է լուծարել կառավարությունը։ Այս մասին հայտնել է Սուդանի լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Իդրիսը հանձնարարել է նախարարներին և նրանց տեղակալներին կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Մայիսի կեսերին Սուդանի Ինքնիշխան Խորհրդի (երկրի ժամանակավոր կառավարման մարմին) նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը վարչապետ նշանակեց Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության նախկին ղեկավար և նախագահի […] ...

BACK_TO_TOP