22:10 30.05.2025
Հունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
15:23 02.06.2025
Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […] ...
15:14 02.06.2025
Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ ՂազարյանԱրամ Ղազարյանը հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ինքը՝ մարզպետը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես […] ...
15:07 02.06.2025
Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17 չեմպիոնՊորտուգալիայի հավաքանը նվաճել է Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հասակակիցների հավաքականին։ Պորտուգալացիները Մ17 Եվրոպայի առաջնությունը հաղթել են պատմության մեջ 7-րդ անգամ։ Նրանք մրցաշարը հաղթել են նաև 1989, 1995, 1996, 2000, 2003, 2016 թվականներին։ ...
14:53 02.06.2025
«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորությունՀնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի 8-ն է: Դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, ինչպես նաև կրթաթոշակը և կեցության ապահովման ծախսերը նախատեսված են ծրագրով։ Դիմելու […] ...
14:46 02.06.2025
Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի․ ՍթարմերՄեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի՝ իր նոր պաշտպանական ռազմավարության շրջանակներում, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք անցնում ենք պատերազմի պատրաստության վիճակի, որը կլինի մեր զինված ուժերի հիմնական նպատակը։ Երբ մեզ անմիջականորեն սպառնում են առաջադեմ ռազմական կարողություններ ունեցող պետությունները, նրանց զսպելու ամենաարդյունավետ միջոցը պատրաստված լինելն է և ցույց տալը, որ մենք պատրաստ ենք ուժի […] ...