16:45 31.05.2025
Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։
«Սառցադաշտերի հալման սոցիալ-տնտեսական ազդեցությունները» թեմայով նստաշրջանում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Իր ելույթում նախարարի տեղակալ բարձր է գնահատել Տաջիկստանի կառավարության նախաձեռնությունը՝ համաժողովը կազմակերպելու և ընդգծել, որ սառցադաշտերի պահպանության հարցը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Նա ներկայացրել է Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ մասնավորապես ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցության, աղետների քանակի ու դրանց հետևանքով վնասների աճը և կարևորել է աղետների ռիսկի կառավարումն ու միջազգային համագործակցությունը։
Նախարարի տեղակալը նշել, որ 2024 թվականին Հայաստանում գրանցված հեղեղումները մեծ վնասներ են պատճառել, իսկ վերականգնման կարիքները գնահատվում են մոտ 120 միլիոն դոլար։
Արա Մկրտչյանն անդրադարձել է նաև Հայաստանի ձեռքբերումներին հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի, համայնքների դիմակայունության բարձրացման և «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն 2023-2030» փաստաթղթի իրագործման ուղղությամբ։
Նա նշել է, որ Հայաստանի լեռնային համայնքները հատկապես խոցելի են կլիմայական վտանգների նկատմամբ և կոչ արել առաջնահերթ դարձնել սառցադաշտային լճերի մոնիթորինգը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի հաջորդ հյուրընկալող երկիր և նախագահող, Հայաստանը լիարժեք պատրաստակամ է նպաստելու այս կարևոր օրակարգի առաջմղմանը՝ խորացնելով մեր ընդհանուր ըմբռնումը կլիմայի փոփոխության, սառցադաշտերի հալման և կենսաբազմազանության կորստի փոխկապակցվածության վերաբերյալ,- նշեկ է նախարարի տեղակակը և վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ շարունակական, արդյունավետ և կառուցողական համագործակցության ուղղությամբ։
19:00 03.06.2025
Անհնար է, որ երբևէ խաղամ «Ռեալում»․ Լամին Յամալ«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ երբեք չի խաղալու Մադրիդի «Ռեալում», գրում է Cope-ն: «Խաղայի «Ռեալո՞ւմ»: Երբեք»,- ասել է 17-ամյա ֆուտբոլիստը: Ավարտված մրցաշրջանում Յամալը 55 խաղում դարձել է 18 գոլի ու 21 ագոլային փոխանցման հեղինակ: ...
18:50 03.06.2025
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններումՆկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ […] ...
18:50 03.06.2025
«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը՝ երկխոսելու նոր հարթակ«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը երկխոսելու նոր հարթակ է ՀՀ քաղաքացիների, սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
18:38 03.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված […] ...
18:30 03.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը Ըմբշամարտի Մ17 ԵԱ-ումՀրապարակվել են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք Եվրոպայի Մ17 առաջնության համար: Ազատ ոճ` 45 կգ` Արեն Փիլուզյան 48 կգ` Արտակ Աղաբեկյան 51 կգ` Վահան Ազարյան 55 կգ` Արմեն Պապիկյան 60 կգ` Ռազմիկ Ոսկանյան 65 կգ` Դավիթ Դավթյան 71 կգ` Ավետիք Թուխթալյան 80 կգ` Ավետ Ենգոյան 92 կգ` Նարեկ Մարտիրոսյան 110 կգ` […] ...