Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+23.09 oC

Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էին

23:19 02.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքի օրենսդիր մարմնի դերում այսօր 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Նախապես ուղարկված 69 զեկույցներից՝ աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն յոթը, որոնք էլ ներկայացվեց ավագանու քննարկմանն ու հաստատմանը:

Պատանի ավագանու անդամները խոսել են քաղաքային տնտեսության տարբեր խնդիրներից, ներկայացրել իրենց առաջարկները՝ Երևանն առավել հարմարավետ դարձնելու վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին

15:12 04.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։ Իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 4-ին

15:06 04.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 04.06.2025

SHANTNEWS

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել Պեկինի և Սեուլի հարաբերություններին

14:45 04.06.2025

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել Պեկինի և Սեուլի հարաբերություններին

Չինաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չխաթարել Պեկինի և Սեուլի միջև հարաբերությունները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։ «Չինաստանը միշտ հավատարիմ է եղել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը և խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգներին փոխել Չինաստանի վերաբերյալ իր մտածողությունը՝ հիմնվելով սեփական գործողությունների վրա […] ...

Պեսկովը խոսել է Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջին հարվածելու մասին

14:36 04.06.2025

Պեսկովը խոսել է Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջին հարվածելու մասին

Ուկրաինական ուժերը իսկապես հարձակվել են Ղրիմի կամրջի վրա, բայց այն չի վնասվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պայթյուն իսկապես տեղի է ունեցել, ոչինչ չի վնասվել: Կամուրջը գործում է», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ հարվածել է Ղրիմի կամրջին և այն գտնվում է […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից

14:24 04.06.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից

Իրավապահ մարմիններն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համանքային ոստիկանության Ավանի բաժնի և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալմա-Աթայի փողոցի շենքերից մեկի մոտ զինամթերք է թողել։ Ավանի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ֆ-1 […] ...

BACK_TO_TOP