Կիևը սպասում է ԱՄՆ-ի և Եվրոպայի պատվիրակներին Ստամբուլում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Կիևը սպասում է ԱՄՆ-ի և Եվրոպայի պատվիրակներին Ստամբուլում

23:40 01.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինական կողմը դեռևս չգիտի հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների մասնակիցների ամբողջական կազմը, բայց հույս ունի, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կուղարկեն իրենց պատվիրակներին։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։

«Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները նույնպես կուղարկեն իրենց պատվիրակներին։ Այս պահին մասնակիցների վերջնական ցուցակ չկա։ Երկրներն իրենք կորոշեն, թե ում կուղարկեն, ինչ կազմով և ինչ ձևաչափով կանցկացվի այս հանդիպումը»,-ասել է նա «Ռադա» հեռուստաալիքի եթերում։

Նախորդ օրը Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ բանակցությունները պետք է անցկացվեն անմիջապես Մոսկվայի և Կիևի միջև։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինա-ամերիկյան ընդերքի հիմնադրամի առաջին նիստը նախատեսված է հուլիսին

10:33 05.06.2025

Ուկրաինա-ամերիկյան ընդերքի հիմնադրամի առաջին նիստը նախատեսված է հուլիսին

Ուկրաինա-ամերիկյան հիմնադրամի առաջին նիստը՝ ընդերքի մասին համաձայնագրի շրջանակներում, նախատեսված է հուլիսին, հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք պլանավորում ենք այս ամռանը՝ հուլիսի վերջին, անցկացնել հիմնադրամի կառավարման խորհրդի առաջին նիստը: Սա կարևոր պահ կլինի աշխատանքի գործառնական մասի մեկնարկի համար՝ կոմիտեների, ընթացակարգերի, նախագծերի ընտրության սկզբունքների հաստատում», -ասել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:23 05.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գիծ

10:18 05.06.2025

Զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գիծ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է՝ Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

10:11 05.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

10:05 05.06.2025

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր […] ...

Փրկարարները կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

10:00 05.06.2025

Փրկարարները կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Հունիսի 4-ին, ժամը 17:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է կցորդիչով բեռնատարի կողաշրջման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է […] ...

BACK_TO_TOP