14:09 09.06.2025
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները:
Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ 94,9 տոկոս: Իրականացվել են 2 ծրագիր, 17 միջոցառում: Կոմիտեն իրականացրել է 11 մլրդ 110 մլն դրամի գնումներ, որոնցից 806 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Էկոնոմիկայի նախարարության՝ 2024 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 96,4 տոկոս: Իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում, 1 մլրդ 687 մլն դրամի գնումներ, որոնցից մեկ աղբյուրի գնումը կազմել է 152 մլն դրամ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեն հաշվետու տարում կազմել է 274,6 մլրդ դրամ, 94,9 տոկոս: Փաստացի իրականացվել են 21 ծրագիր, 126 միջոցառում: Նախարարությունն իրականացրել է 72 մլրդ 781 մլն դրամի գնումներ, որոնցից 4 մլրդ 797 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2024 թվականին կազմել են 16 մլրդ 300 մլն դրամ, կատարողականը՝ 77,1 տոկոս: Փաստացի իրականացվել են 5 ծրագիր, 23 միջոցառում, 3 մլրդ 281 մլն դրամի գնումներ, որոնցից 377 մլն դրամ՝ մեկ անձից գնման եղանակով:
Կադաստրի կոմիտեի ծախսերը 2024 թվականին կազմել են 4,4 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,2 տոկոս: Փաստացի իրականացվել են 1 ծրագիր, 3 միջոցառում: Կոմիտեն իրականացրել է 809 մլն դրամի գնումներ, որոնցից 274 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով, հավաքագրել է 1 մլրդ 435 մլն դրամի պետական տուրքեր:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաշվետու տարում ծախսել է 605,5 մլն դրամ, կատարողականը 81,8 տոկոս: Փաստացի իրականացվել են 1 ծրագիր, 3 միջոցառում, 89 մլն դրամի գնումներ, որոնցից 65 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Հանձնաժողովն ապահովել է 1 մլրդ 124 մլն դրամի այլ եկամուտներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծախսերը կազմել են 1 մլրդ դրամ, կատարողականը՝ 90,9 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր, 3 միջոցառում, կատարվել են 55,8 մլն դրամի գնումներ, որոնցից 23 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Կոմիտեն ապահովվել է 338,8 մլն դրամի պետական տուրքեր եւ 259 մլն դրամի այլ եկամուտներ:
Քաղաքաշինության կոմիտեի կատարողականը կազմել է 51 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր, 9 միջոցառում, կատարվել են 1 մլրդ 535 մլն դրամի գնումներ, որոնցից 323 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Պետական տուրքերի գծով հավաքագրվել է 826 մլն դրամ:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...