16:17 03.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց:
Մասնավորապես՝ Վ.Ս.-ն «List.am» կայքում տեղադրել է ավտոմեքենաների շուկայականից անհամեմատ ցածր վաճառքի արժեքներ և գնելու ցանկություն հայտնած անձանց հայտնել է՝ իբր նշված ավտոմեքենաները տոկոսով գումարի դիմաց արդեն իսկ գրավադրված են իր հետ նույն շենքում բնակվող անձի մոտ:
Այնուհետև,Վ.Ս.-ն գնորդներին հայտնել է Երևանում գտնվող տարբեր հասցեներ և պարզաբանել, որ զբաղվածության պատճառով անձամբ չի կարող ներկայանալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գումարը կարող են փոխանցել իր ընտանիքի անդամներից մեկին, որից հետո կարող են տեսնել և զննել ավտոմեքենաները:
Դրանից հետո, Վ.Ս.-ի կողմից վարձակալված օրավարձով բնակարաններում հանցավոր խմբի անդամները ընդունել են գնորդներին՝ նրանցից վերցնելով ընդհանուր 9 մլն 115 հզր ՀՀ դրամ և 34 հզր 300 ԱՄՆ դոլար գումար: Հափշտակված գումարը Վ.Ս.-ի պահանջով փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից երկուսին:
Վ.Ս.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) (14 դրվագ) և (2 դրվագ) համապատասխանաբար, հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 1-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 238–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը):
Պատճառված վնասի չափով արգելանք է դրվել հանցավոր կազմակերպության անդամներից երեքի շարժական և անշարժ գույքերի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...