16:54 03.07.2025
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։
Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է.
«Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերությունները առանց որևէ սահմանափակումների:
Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանի և Պեկինի միջև քաղաքական երկխոսությունն «ինտենսիվ և ակտիվ» է եղել՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլ նաև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորության առնչությամբ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է, որ երբ Հայաստանը և Ադրբեջանը ավարտեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, Չինաստանն այն երկրների թվում էր, որոնք ողջունեցին այդ ձեռքբերումը: Ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, այն է՝ խաղաղության պայմանագրի կնքում, նախարարը հավելել է.
«Տեսնում ենք, որ Չինաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»։
Հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է,
«Նման կարգավորումն առանցքային նշանակություն կունենա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համար, որը ներկայացվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի և իր հարևանների, ինչպես նաև դրանից անդին գտնվող տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ փոխկապակցվածությունը»։
Նախարար Միրզոյանը հավելել է, որ դա կարող է դուռ բացել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջմայրցամաքային ենթակառուցվածքների և ներդրումների ծրագրի, ինչպես նաև Եվրամիության 300 միլիարդ եվրոյանոց ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի հետ կապելու համար։
«Պատկերացրեք, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի. և հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը»:
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...