Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:55 11.07.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

11:00-17:00 Էրեբունի թանգարան, Նոր Արեշ 35 փողոցի 1-45առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով գյուղերն ամբողջությամբ,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-12:00 Արգավանդ, Արբաթ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-13։00 Նոյակերտ, Վանաշեն գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-12:00 Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։30-13։30 Շահումյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13։00-14։30 Բյուրավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13։30-14։30 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

13:00 16:00 Լուսառատ գյուղ, Փոքր Վեդի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Երևանյան խճուղի 1, 96, 98 հասցեներ, Աղավնաձոր, Ագարակաձոր գյուղեր մասնակի, Արփի գյուղ,

11։30-12։30 Հերհեր գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10:00-12:00 Չարենցավան համայնք՝ 4-րդ թաղամաս 15 շենք, Կուլտուրայի տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։00-14։00 Չարենցավան համայնք՝ 6-րդ թաղամաս 24, 26 շենքեր, Կենցաղի տուն, թիվ 1 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-14։00 Եղվարդ քաղաք՝ Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա», «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ-ներ, «Զորավան» և «Նաիրյան» ԲԲԸ-ներ, Սեփականատերեր՝ «Մ Գևորգյան», «Գ․ Պետրոսյան», «Սամվել Ամիրխանյան», «Անահիտ Վարդանյան», «Կ․ Փիլոյան», «Զ․ Կարապետյան», «Մ․ Հարությունյան», «Հ․ Բաղդասարյան», «Դ․ Հայրապետյան», «Շ․ Ղազարյան», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայան, «Նաիրի» հիվանդանոց, «Թոմ շին բետոն», «Ուռենի», «Եղվարդ ալրաղաց», «Արմբերրի», «Էլիտա» ՍՊԸ-ներ, Ասֆալտի գործարան, «Շիրազի», «Պ.Սևակի» և «Արայի» թաղամասեր, Սեփականատեր «Մ․ Ավետիսյան», Սեփականատեր «Ս․ Վարդանյան», Նար-Դոսի, Կոմիտասի, Աբովյան, Շիրակի, Թարգմանչաց, Առափնյա, Չարենցի, Իսահակյան, Պռոշյան, Գայի, Խանջյան, Սաֆարյան, Սայաթ-Նովայի, Զաքարյան, Մովսես Եղվարդեցու, Արա Գեղեցիկի, Շիրազի Սպանդարյան, Շահումյան, Զ․ Անդրանիկի, Թումանյան և Ղազարյան փողոցներ մասնակի, Րաֆֆու, Հովհաննիսյան, Գագարինի, Շինարարների, Տերյան և Գարեգին Նժդեհի փողոցներ, Ազատամարտիկների թաղամաս, «Ա․ Հարությունյան» Ա/Ձ, «Տիգրան Մեծ» և «Արայի» ՓԲԸ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․Թումանյան», «Ի․Սարգսյան», «Ս․Թադևոսյան», «Ա․Խաչատրյան», «Մ․Կարապետյան», «Սեզի» մանկապարտեզ, Եղվարդի 3-րդ դպրոց և թիվ 1 մանկապարտեզ, Երևանյան փ. 2, 4, 6ա, 6բ, 7, 7ա, 8ա, 16, 17 շենքեր, Բաբենց գյուղտնտեսական կոլեկտիվ տնտեսություն, Սեփականատերեր՝ «Հայկ Մկրտչյան» և «Լ Սահակյան», «Օհուդ» ՍՊԸ, «Լուսին» ՓԻՓ, «Նաիրի» Ձեռնարկություն, «Գ Մարտիրոսյան» Ա/Ձ, «Ռաֆշին» ՍՊԸ, «Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ, «Սիմոնյան» Ա/Ձ, «Հ Կ Գ» ՍՊԸ, Սեփականատեր՝ «Ն. Մխիթարյան», «Ինկոմսպասարկում» ՍՊԸ, «Նաիրիշին» ԲԲԸ, «Մոդուս Գրանում» ՍՊԸ, ԶինՄաս, «Ֆուդ Ֆակտորի» և «Գարդենիա Լեբնիզ Ֆարմ», «Սշխատանք» ՍՊԸ-ներ, Սեփականատեր՝ «Կարապետ Գևորգյան», «Եղվարդ Մարզական կոշիկների գործարան» ԲԲԸ, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ, Եղվարդի Համակցված կերերի գործարան,

11:00-16։00 Եղվարդ քաղաք, Զովունի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Սեփականատերեր՝ «Լիլիթ Հայրապետյան» և «Վ. Եսայան», «Նաիրի» Այգեգործական ընկերություն, Մայրի թաղամաս, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Բյուրեղ» արտադրական կոպերատիվ, Սեփականատերեր՝ «Ա․ Ասպոյան», «Լ․ Մկրտչյան», «Ս․ Պողոսյան», «Թ.Հակոբյան» և «Ն․ Մուրադյան», «Նաիրիշին» և «Ոսկե կաթ» ՍՊԸ-ներ, «Բերիություն» ԲԲԸ, «Երամար» ՍՊԸ, Սեփականատեր «Ս.Գևորգյան», «Գնդասար», «Արմին Լաբ» և «Ագորսերվիս» ՍՊԸ-ներ, Զին Մաս, «Գանա Գրիգ», «Կարալանս» , «Էլիպս», «Սեմուր Ընդ Կո», «Այմեգա» ՍՊԸ-ներ, Կոնյակի գործարան, «Եվրոտրանս» ՍՊԸ, «Այգ» Գործարան,

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարալանջ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

Գեղարքունիքի մարզ՝

11:00-16:30 Վարդաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետիկ, Մարտունի, Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր, «Էրիկ» ՓՀԵԿ,

Տավուշի մարզ՝

12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզ Լճի փողոց մասնակի, Թեղուտ գյուղ,

Լոռու մարզ՝

11:00-17:00 Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատ, Բլագոդորնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայելովկա գյուղեր,

Շիրակի մարզ՝

11։00-16։00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան գյուղեր,

Սյունիքի մարզ՝

09:30-11:00 Անդոկավան գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP