19:20 13.07.2025
ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։
Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը միջոցառման սկզբում ընդգծել է, որ հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության քննարկումները կարևոր են արդյունավետ գործիքակազմերի մշակման համար՝ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում: Կոմիտեի ղեկավարը ներկաներին հորդորել է լինել ակտիվ քննարկումներում՝ նկատելով, որ միայն տարբեր կարծիքների բախման արդյունքում կարելի է գտնել հարկային ռազմավարության զարգացման ճիշտ ուղին։
«Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը։ Սա գաղափարների փոխանակման լավագույն հարթակն է՝ միասին կառուցելու թափանցիկ, արդար և շահառուների համար հասանելի հարկային միջավայր»,-նշել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը ներկայացրել է ռազմավարության առաքելությունն ու տեսլականը, վերջինիս իրագործմանն ուղղված առաջիկա տարիների միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող գործողությունները։
«Օրինականության և հավասարության, թափանցիկության և վստահության, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի վրա հիմված հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը պետք է լինի պարզ և մատչելի հարկ վճարողների համար, որպեսզի վերջիններիս համար հստակ լինի՝ ինչ քաղաքականություն է իրականացնում ՊԵԿ-ը, և ինչի համար են վճարվում հարկերը»,- ընդգծել է Արսեն Սառիկյանը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային մարմնի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության նախագծերի քննարկմանը նվիրված երկօրյա աշխատաժողովի օրակարգում են համակարգային բարեփոխումների ուղղությունները, հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերի մշակման ընթացքը, իրականացված վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև կատարողականի հիմնական ցուցիչներն ու գնահատման մեխանիզմները։
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...