Նախագահն Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Նախագահն Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ

13:10 26.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար:

«Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող բարեփոխումների քաղաքականության շարունակման մեջ և հավաստիացնում, որ իմ երկիրն այդ հարցում հետայսու ևս սիրով կանգնած կլինի Ձեր կողքին»,- ասված է Գերմանիայի նախագահի ուղերձում:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է.

«Հայաստանին ու Իտալիային միշտ միավորել է բազմադարյա ավանդույթ ունեցող բարեկամությունը, որը հիմնված է միասնական արժեքների և մեր ժողովուրդների արգասավոր փոխգործակցության վրա:

Դա է մեր երկրների միջեւ ամուր և հնարավորություններով լի համագործակցության հիմքը, որը միաժամանակ խրախուսում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ երկխոսությունը»:

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ հայ-լեհական հարաբերությունները շարունակելու են ինտենսիվ զարգանալ` հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:

«Ավելին, լիահույս եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հետ համագործակցությունը դինամիկ զարգացում կապրի` գլխավորապես հաշվի առնելով Արևելյան գործընկերությունն ու շրջանակային համաձայնագիրը, որը հաջողվեց ստորագրել Բրյուսելում կայացած գագաթնաժողովին անցյալ տարի»,- նշել է նա:

Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերը, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP