08:50 22.07.2025
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»:
Դուբլ է գրանցել արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային:
Մասկերանոյի թիմը 21 խաղից հետո 41 միավորով 7-րդն է, «Նյու Յորք Ռեդ Բուլզը»` 24 հանդիպումից հետո 33 միավորով 15-րդը:
11:05 24.07.2025
Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստՍերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին: Այս խաղով Թիկնիզյանը […] ...
11:00 24.07.2025
Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցել մեկնել է Ռուսաստան։ ...
10:55 24.07.2025
FT. Ռուբիոն ազդել է Թրամփի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման վրաԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ճնշում է գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրանի և Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու համար, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Հրատարակությունը գրում է, որ Ռուբիոն, ըստ իր կողմնակիցների, ոչ միայն չի շեղվել իր սկզբունքներից արտաքին քաղաքականության հարցերում, այլև պաշտպանել է դրանք՝ ազդելով Թրամփի վրա «ավելի կռվարար դիրքորոշում […] ...
10:45 24.07.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ վստահության ամրապնդումը և պատժամիջոցների վերացումը փոխկապակցված ենՊատժամիջոցների վերացման և վստահության ամրապնդմանն ուղղված Իրանի փոխադարձ քայլերի հարցերը փոխկապակցված են, ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին։ «Ինչ վերաբերում է վստահության ամրապնդման միջոցառումներին, ապա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների բոլոր հինգ փուլերը կենտրոնացած էին երկու կարևոր հարցի վրա. նախ՝ վստահության ամրապնդման միջոցառումների, թափանցիկության ապահովման կամ, ինչպես ասում […] ...
10:35 24.07.2025
45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։ ...
10:30 24.07.2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթացԸնտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […] ...