23:36 25.07.2025
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։
Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրեց այցելել Հայաստան։
22:25 26.07.2025
WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգԳերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...
22:08 26.07.2025
Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառովԹաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...
21:47 26.07.2025
Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 26-ին, ժամը 15։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի Պողոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել են Պողոսյան փողոցում գտնվող երկու տան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ […] ...
21:34 26.07.2025
Մեսսին և Ալբան որակազրկվել են«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և պաշտպան Ժորդի Ալբան որակազրկվել են MLS-ի մեկ խաղով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Լիգան այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ արգենտինացի և իսպանացի լեգենդար ֆուտբոլիստները բաց էին թողել «Բոլոր աստղերի» խաղը: «Լիգայի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, որը չի մասնակցում աստղերի խաղին առանց լիգայի նախնական թույլտվության, իրավունք չունի մասնակցելու […] ...