21:14 28.07.2025
Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ մարդկանց մոտ մեկ երրորդը տոնը նշում էր Սևանա լճի ափամերձ տարածքում` մեր նկարահանող խումբը մեկնեց Գեղարքունիքի մարզ:
Ուժեղացված հսկողության մեկնարկից առաջ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անցկացրին հրահանգավորում՝ քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս հարգալից, իսկ օրինախախտումների դեպքում՝ հակազդել օրենքի ողջ խստությամբ։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ թեև ջրափրկարարական ջոկատի անձնակազմը Սևանա լճում և ափամերձ տարածքներում պատրաստ է ապահովել մարդկանց անվտանգությունը՝ սակայն պակաս կարևոր չէ քաղաքացիների կարգապահությունը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հետևեն փրկարար ծառայության կողմից իրականացվող իրազեկման գործընթացին, պահպանեն անվտանգության կանոնները, չհատեն սահմանված տարածքները, չլողան ոգելից խմիչքի ազդեցության ներքո։
Ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության ղեկավար կազմը նաև շրջայց է կատարել Սևանա լճում և ափամերձ տարածքներում՝ տեղում ծանոթացել իրավիճակին։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի խոսքով՝ իրենք արդեն երկրորդ տարին են իրականացնում ծառայություն, և դրա զսպող ազդեցությունը բավական շոշափելի է:
Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։
Ցավոք, ջրահեղձության երկու դեպք ունեցանք, որոնցից մեկը Լոռու մարզում, մյուսը Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։
Իսկ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների ընթացքում պահպանվող և հսկվող տարածքներում, նաև ավտոճանապարհներին ծանր հետևանքներով դեպք ու պատահար չի արձանագրվել:
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...