19:37 29.07.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում՝ չնայած ոլորտում առկա մարտահրավերներին:
Քննարկվել են երեխայի իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծվել է դրանք հաղթահարելու համար երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Իր խոսքում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։
Իր հերթին Ֆիլիպ Ջաֆֆեն բարձր է գնահատել երեխայի իրավունքների ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը՝ ընդգծելով շարունակական գործընկերային համագործակցության և համատեղ ջանքերի խորացման պատրաստակամությունը։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում ՄԻՊ աշխատակազմի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայիս և նախկին անդամների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք հիմնարար և հրատապ խնդիրների՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի արդյունավետ կիրառման խոչընդոտներին, երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասին, ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, կրթության իրավունքի իրացման սահմանափակումներին, հավասար հնարավորությունների ապահովման հարցերին, ինչպես նաև բուլինգի և խտրականության դրսևորումներին։
Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ կարևորելով ոլորտում համակարգված բարեփոխումների անհրաժեշտությունն ու համագործակցության շարունակականության ապահովումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...