Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

22:32 05.08.2025

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես կայուն և արդյունավետ քաղաքական երկխոսություն, որը ծառայում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ ընդգծելով տարեցտարի աճող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև բիզնես կապերի զարգացման դինամիկան։ Երկուստեք կարևորվել է ներդրումային միջավայրի բարելավումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և ոլորտային համագործակցության խթանումը՝ էներգետիկայից մինչև տրանսպորտ, զբոսաշրջությունից մինչև նորարարական ոլորտներ։

Հատուկ ընդգծվել է նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև ակտիվ փոխայցելությունների փաստը՝ որպես երկկողմ հարաբերությունների կենդանի ու ամուր հիմք։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։ Կողմերն ընդգծել են խաղաղության, կայունության և փոխադարձ հարգանքի սկզբունքների կարևորությունը՝ որպես բոլոր պետությունների առաջընթացի և անխոչընդոտ զարգացման կարևոր պայման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

17:09 06.08.2025

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

17:00 06.08.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

16:52 06.08.2025

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։   ...

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

16:42 06.08.2025

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

Բաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...

BACK_TO_TOP