Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

11:03 14.08.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և  Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։

ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»,- հայտարարել է վարչապետը։ Նա նշել է, որ համաձայնագրի իրականացումը տնտեսական ձեռքբերումներ կապահովի ոչ միայն անմիջական մասնակից երկրների համար.

«Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր և շոշափելի օգուտներ»։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։

«Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»,-նշել է նա։

Փաշինյանն ընդգծել է նաև նոր համաձայնագրի նշանակությունը միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից. «Կարծում եմ, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրների համար, և, ի դեպ, ողջ միջազգային հանրության համար՝ միջազգային կայունության և անվտանգության համար նույնպես»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագիրը կդառնա համագործակցության և խաղաղության խաչմերուկ տարածաշրջանում։ Նա ընդգծել է Հայաստանի գործելաոճը՝ միտված տարաձայնությունների և լարվածության սրման բացառմանը.

«Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն և այլն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն ապահովելն է։ Եվ կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը դրա համար շատ կարևոր և հարմար հարթակ է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը զանգահարել է Զելենսկուն Պուտինի հետ հանդիպումից հետո․ Fox News

08:55 16.08.2025

Թրամփը զանգահարել է Զելենսկուն Պուտինի հետ հանդիպումից հետո․ Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Fox News-ը։ «Մեզ ասացին, որ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդի և եվրոպացի առաջնորդների հետ», – ուղիղ եթերում ասել է լրագրող Բրեթ Բայերը։ ...

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը

08:45 16.08.2025

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը

Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան է հանձնել կնոջ՝ Մելանյայի նամակը, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։ «Նախագահ Թրամփն անձամբ նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում […] ...

Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել

08:41 16.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր բանակցությունները Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մեր բանակցությունները տեղի ունեցան կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, շատ մանրակրկիտ և օգտակար էին», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ...

Transfermarkt-ը կազմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

08:35 16.08.2025

Transfermarkt-ը կազմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Transfermarkt-ը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք վնասվածքի պատճառով բաց կթողնեն նոր մրցաշրջանի մեկնարկը կամ մեծ մասը: Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Քոնոր Բրեդլի («Լիվերպուլ»), Ալեսանդրո Բուոնջոռնո («Նապոլի»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Էդուարդո Կամավինգա, Ջուդ Բելինգհեմ (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Դեյան Կուլուսևսկի («Տոտենհեմ»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գաբրիել Ժեզուս («Արսենալ»)։ ...

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկուն գործարք կնքել Ռուսաստանի հետ

08:29 16.08.2025

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկուն գործարք կնքել Ռուսաստանի հետ

Վլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի։ Զելենսկին պետք է համաձայնի», – ասել է նա։ Ավելի վաղ Պուտինը և Թրամփը բանակցություններ […] ...

Թրամփը հայտարարել է, որ իրեն սպասում են Մոսկվայում և Կիևում

08:15 16.08.2025

Թրամփը հայտարարել է, որ իրեն սպասում են Մոսկվայում և Կիևում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքրքրված են իր մասնակցությամբ Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր առաջիկա հանդիպմամբ։ «Նրանք երկուսն էլ ուզում են, որ ես այնտեղ լինեմ, և ես այնտեղ կլինեմ», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ ...

BACK_TO_TOP