ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+33.09 oC

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

15:13 15.08.2025

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։

Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև համատեղ օպերատիվ-կանխարգելիչ քայլերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նիստի օրակարգի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ և նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։

ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

18:18 15.08.2025

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։ Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։ Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու ուսուցչական […] ...

Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ. 7th SKG Open

18:12 15.08.2025

Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ. 7th SKG Open

Շախմատի 7th SKG Open միջազգային մրցաշարի A խմբի լավագույն կին մասնակից է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Գաբոյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանն ու Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: D խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վիմլա Մահեշվարին հավաքել է 4 միավոր և զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

18:06 15.08.2025

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։ Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին Արարատի մարզից: Առաջին հանդիպումը տեղի կունենա Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի […] ...

SHANTNEWS

18:00 15.08.2025

SHANTNEWS

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից

17:54 15.08.2025

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:46 15.08.2025

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP