09:10 20.08.2025
Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն:
«Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ:
«Սաութհեմփթոնը» նորմալ թիմ է: Նրանք միշտ կարողանում են լավ վաճառքներ անել, կատարում են լավ տրանսֆերներ: Ինչ վերաբերում է Անգլիայի Պրեմիեր լիգային, ապա ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք պետք է իմանանք Սպերցյանի դիրքորոշումը: Հնարավոր է՝ Սպերցյանն ընդհանրապես չի ցանկանում հանգրվանել Պրեմիեր լիգայում, այլ ուզում է գնալ, օրինակ, Իսպանիա, որտեղ ֆուտբոլը համեմատաբար մեղմ է»,- ասել է Արշավինը:
Օգոստոսի 17-ին հայտնի է դարձել, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է կատարել Կրասնոդարի թիմին:
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ու «Կրասնոդարի» պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը:
15:41 20.08.2025
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը15:40 20.08.2025
Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդը15:41 20.08.2025
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատըԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատգամավորը համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը: ...
15:40 20.08.2025
Հայտնաբերվել է գողության փորձ կատարած երիտասարդըՀունիսի 4-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի պարեկներին մոտեցած տղամարդը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում գտնվող իր հանգուցյալ պապի տնից գողություն է կատարվել։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ նույն օրն անհայտ անձինք վնասել են չբնակեցված տան պատուհանի ճաղավանդակը, մուտքի, ավտոտնակի և նկուղի դռների փականները, սակայն, ոչինչ […] ...
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ: ...
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...