09:38 20.08.2025
«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։
«Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։
«Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը։ Նեյմարը հանդիպումից հետո արտասվել էր, իսկ նրան սփոփել էր Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին պաշտոնակատար Ֆեռնանդո Դինիսը, որն այժմ գլխավորում է ««Վասկո դա Գաման»։
Խաղից հետո «Սանթոսը» պաշտոնից ազատել էր թիմի գլխավոր մարզիչ Կլեբեր Շավյերին:
16:38 20.08.2025
Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՕգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...
16:30 20.08.2025
Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել […] ...
16:29 20.08.2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ ՕվերչուկինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ...
16:22 20.08.2025
Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield CupԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին տուրում նա սև խաղաքարերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան […] ...
16:15 20.08.2025
ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 10-16-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 14-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 12-ին և 15-ին։ Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 10-ին, Հրազդան և Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։ ...
16:03 20.08.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՕգոստոսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գողթանիկ գյուղի 48-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ՝ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ բնակության վայրում՝ ապօրինի պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տան և հողամասի զննությամբ հայտնաբերվել են չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ, կանեփի սերմեր, կանեփի 130 բույս և այլն։ Ըստ […] ...