10:53 20.08.2025
Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։
«Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական միջանցք Աս-Սուվեյդայի և Իսրայելի դրուզական շրջանների միջև», – նշել է շեյխը։
Թարիֆը պնդել է, որ սիրիացի դրուզները «շրջափակման տակ են, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կենսապայմանների վրա»։
«Մենք ցանկանում ենք խաղաղ լուծում, մեր ժողովրդի վրա հարձակումների դադարեցում և բոլոր գերեվարված քաղաքացիների ազատ արձակում», – ընդգծել է նա։
Ինչպես հաղորդում է սաուդյան «Աշարք ալ Ավսաթ» թերթը, հուլիսին միջկլանային բախումները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 1600 մարդ, հանգեցրել են Սիրիայի հարավում ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների, ինչպես նաև սննդի, դեղորայքի և վառելիքի պակասի։
17:22 20.08.2025
Ո՞վ է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը«Ֆլումինենսեի» դարպասապահ Ֆաբիո Դևիսոնը դարձել է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է BBC Sport-ը։ Բրազիլացին մասնակցել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որը նրա կարիերայի 1391-րդ պաշտոնական խաղն էր։ 44-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է անգլիացի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնին։ Ֆաբիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին և խաղացել է միայն Բրազիլիայում: ...
17:18 20.08.2025
Հայաստանն ու Իրանը կձգտեն առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ ԱՄՆ դոլարիՀայաստան-Իրան գործարար համաժողովին իրենց ելույթներում թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նախագահ Մասուդ Փեզեշքիանը շեշտել են, որ Հայաստանի և Իրանի կառավարությունների նպատակադրումն է երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Կայացել է նաև Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:15 20.08.2025
Դրամաշնորհային ծրագրեր արվեստի ոլորտումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2026 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները: Դրանք կիրականացվեն հետևյալ չորս անվանակարգերում. «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող ժամանակակից արվեստի ստեղծագործական նախաձեռնությունների իրականացմանը, նպաստել արվեստի մատչելիությանը տարբեր սոցիալական խմբերի համար՝ խթանելով ժամանակակից արվեստի տարածումը և հանրահռչակումը: Մրցույթի հայտերն անհրաժեշտ […] ...
17:07 20.08.2025
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լի Սինվեյնը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեումՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյնի գլխավորած պատվիրակությանը: Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարում արդի տեխնոլոգիաների և […] ...
17:00 20.08.2025
Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստըՆերքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […] ...
16:52 20.08.2025
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդինՕգոստոսի 12-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Պուշկինի փողոցի հասցեներից մեկում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչ հատվածը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայից գողությունը կատարել է Նորագավիթի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս Նորագավիթի փողոցներից մեկում […] ...