Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը

17:26 20.08.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները․
«Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Ռեժան» ապրանքատեսակի նմուշը նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) ցուցանիշով,
«Կաթնաշոռ» (արտ․՝ 24․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու, լաուրինաթթու, օլեինաթթու,մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով,
«Մածուն» (արտ․՝ 23․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու լաուրինաթթու, օլեինաթթու, մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի,
պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին ցուցանիշներով,
«Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» (արտ․՝ 22․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնայուղի զանգվածային մաս» և «Խմորասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP