Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանին

09:37 22.08.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։

Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. Լավրով

17:19 22.08.2025

Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների համար պետական տուրք չեն վճարի

17:10 22.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների համար պետական տուրք չեն վճարի

ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 ստորաբաժանումներում․ բոլոր մարզային բաժիններում, մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում այս տարի կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից […] ...

Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ

17:00 22.08.2025

Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը:   ...

Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

16:49 22.08.2025

Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...

Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերք

16:40 22.08.2025

Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...

Կալասը Ուկրաինայի հողերի մի մասը հանձնելու գաղափարն անվանել է «Պուտինի ծուղակ»

16:31 22.08.2025

Կալասը Ուկրաինայի հողերի մի մասը հանձնելու գաղափարն անվանել է «Պուտինի ծուղակ»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը զգուշացնում է, որ Ուկրաինայից զիջումներ պահանջելը Կրեմլի սցենարով խաղ է։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչ մի քայլ չի նահանջել։ Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։ Եվրամիությունը զգուշացրել է, որ Ուկրաինայից պահանջել հրաժարվել իր տարածքների մի մասից՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, վտանգավոր է։ […] ...

BACK_TO_TOP