16:49 22.08.2025
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ և մարզպետարանի ներկայացուցիչներ։
Մինչ խորհրդակցությունը հյուրերը և մասնակիցները շրջել են «Կրթական էքսպո» ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները աշակերտների հետ զրուցել են աշխատանքների ընթացքի, վերջնարդյունքների, ընձեռած հնարավորությունների մասին։
Օգոստոսյան խորհրդակցությունը մեկնարկել է մարզի՝ նախորդ ուստարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված մանկավարժներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրված շնորհակալագրերի հանձնման արարողությամբ։
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչին, ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, հաստատությունների ֆինանսավորման մոդելին, խելամիտ հարմարեցումներին, հաստիքացուցակներին, ուսուցիչների՝ կարիքի վրա հիմնված վերապատրաստումներին և այլն։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», որի վերաբերյալ կտրամադրվի համապատասխան ուղեցույց և յուրաքանչյուր ամիս դպրոցներում կկազմակերպվեն թեմատիկ միջոցառումներ՝ նպատակ ունենալով ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։
Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրներին, սպասվող փոփոխություններին, օրենսդրական կարգավորումներին և այլն։
Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանել է հաստատությունների ղեկավարների հարցերն՝ պարզաբանելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող կարգավորումները:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ21:49 22.08.2025
Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերովՍպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի […] ...
21:40 22.08.2025
Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքԱրագածոտնի մարզի Ապարան համայնքում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է բազմաբնակարան 18 շենքի 63 շքամուտք։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:31 22.08.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի առաջին մրցակիցները US Open-ումԿայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի` ԱՄՆ-ի բաց առաջնության վիճակահանությունը: Կանանց մենախաղում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում կմրցի ռուս Անաստասիա Զախարովայի հետ: Տղամարդկանց մենախաղում աշխարհի 9-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին: US Open-ը կմեկնարկի օգոստոսի 24-ին: ...
21:22 22.08.2025
ՏԿԵ նախարարի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով, շինարարի միջոցներով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը, նորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:12 22.08.2025
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց ենՇրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում:Այս մասին հայտնել են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։ Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․ Սիրողական ձկնորսության թույլտվություն, Ջրօգտագործման թույլտվություն, Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար), Սահմանային թույլատրելի արտանետումների(ՍԹԱ) թույլտվություն, Այլ բնապահպանական […] ...