Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է. Արման Ղարագուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է. Արման Ղարագուլյան

23:58 28.09.2018

Այսօր Չինաստանում նշվում է Կոնֆուցիոսի ծննդյան օրը՝ ազգային ուսուցչի օրը:

Կոնֆուցիոսը մեծ ազդեցություն է թողել չինական հասարակության աշխարհայացքի զարգացման վրա: Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը ենթադրում է ինքնադաստիարակություն:

Ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ»)։ Դրանում ի մի են բերված տիեզերքի, հասարակության, պետության, բարոյականության մասին Կոնֆուցիոսի խորհրդածություններն ու դատողությունները։

ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Կոնֆուցիոսը արևելյան փիլիսոփայության առանցքային մտածողներից է:

«Կոնֆուցիոսի կողմից ձևակերպված կյանքի մշակույթի նորմերն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, և, մասնավորապես, մերօրյա չինական հրաշքի հիմնական բաղադրատարրերից մեկն են: Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է: Նա սոցիալական այս խնդրի լուծումը տալիս է նախևառաջ բարոյագիտության տեսանկյունից՝ ձևակերպելով արդարության, մարդասիրության, առաքինության, նվիրվածության, սոցիալական պատասխանատվության արժեքաբանական չափումները: Կարծում եմ՝ արժե մեր հայացքներն ուղղել Կոնֆուցիոսի հարցադրումներին, քանզի ներդաշնակ հասարակություն կառուցելու մարտահրավերը առավել քան արդիական է մերօրյա Հայաստանում, և ես՝ լինելով փիլիսոփա, կիսում եմ այն մտածողների կարծիքը, որ զարգացած և ներդաշնակ հասարակությունն սկսվում է նախևառաջ համապատասխան անհատներ և կենսափիլիսոփայություն ձևավորելուց»,-նշել է նա:

Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ տիեզերաբանությունն աննշան տեղ է զբաղեցնում, թեև նա նույնպես ընդունում է այն միտքը, որ ամեն ինչ ստեղծվել է Երկնքի կողմից, և Երկինքն է տիեզերքի բարձրագույն հոգևոր սկիզբը։ Չին փիլիսոփան հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին։ Նա տարբերակում է կառավարման երկու ձև՝ կառավարում՝ ըստ վարչական և ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների։

Առաջինը, ըստ Կոնֆուցիոսի, անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները։ Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը։

Ամեն տարի սեպտեմբերի 28-ին նրա հետևորդները տոն են կազմակերպում Կոնֆուցիոսի տաճարում իր հարազատ Ցյուֆու քաղաքում: Տոնակատարության ընթացքում անցկացվում են բազմաթիվ փառատոններ  և ցուցահանդեսներ, տեղի են ունենում տարբեր արարողություններ, որոնք ներառում են իրենց մեջ հնագույն ավանդույթների տարրեր:

Ի դեպ, Չինաստանում Կոնֆուցիոսի ծննդյան տոնը նշվում է տարեկան 2 անգամ․ մեկը՝ սեպտեմբերի 28-ին, ինչը պայմանավորված է արևային օրացույցի ժամկետով և խորհրդանշում է Կոնֆուցիոսի քարոզած ուսուցման կարևորությունը: Այս տոնը խորհրդանշում է, որ յուրաքանչյուրը գիտելիք ստանալու իրավունք ունի, ոչ թե միայն արիստոկրատիան:

Երկրորդ օրը չունի հստակ ժամկետ, այն նշվում է չինական լուսնային օրացույցի լուսնային 8-րդ ամսվա 27-րդ օրը. այդ ժամկետը սովորաբար լինում է սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում:

https://www.youtube.com/watch?v=gfJKl0Jlx1o

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:46 06.05.2025

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

11:34 06.05.2025

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...

Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

11:23 06.05.2025

Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում Հարգելի’ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): «Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ […] ...

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

11:04 06.05.2025

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

10:58 06.05.2025

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարել է Ադրբեջանում իր գործունեությունն ավարտելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կայքում։ Նշվում է, որ Ադրբեջանում իր 30-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու գործում՝ բարելավելու մայրական առողջության պահպանությունը, պայքարելու գենդերային բռնության դեմ ու խթանելու գիտահեն ժողովրդագրական քաղաքականությունը։ […] ...

Շոլցն իր հրաժեշտի խոսքում ասել է, որ Մերցի օրոք Գերմանիան դժվարին ժամանակներ կունենա

10:51 06.05.2025

Շոլցն իր հրաժեշտի խոսքում ասել է, որ Մերցի օրոք Գերմանիան դժվարին ժամանակներ կունենա

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը մայիսի 5-ի երեկոյան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի ելույթ ունեցավ, որում խոսեց երկրի հաջորդ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար սպասվող դժվար ժամանակների մասին։ Հրաժեշտի արարողությունը հեռարձակվել է գերմանական Phoenix հեռուստաալիքի YouTube-յան էջում։ «Դժվարին ժամանակներում, որոնք անկասկած կառաջանան, մաղթում եմ ձեզ հանդիպումներ, որոնցից կարող եք ուժ և վստահություն քաղել», -ասել է Շոլցը։ Բացի […] ...

BACK_TO_TOP