14:50 28.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:
Նախ՝ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին: Որոշում է կայացվել թողարկել 75-ամյակի հոբելյանական համատեղ շքանշան: Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին: Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ-ում հայտարարել ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Հաստատվել է 2019–2023 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համաձայնագիրը: Փոփոխություններ են կատարվել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կանոնակարգում, լրացումներ` ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կանոնակարգում: ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում` 2019 թվականի հոկտեմբերի 11-ին: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները:
Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը: ՀՀ վարչապետի խոսքով` ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենևին էլ սպառված չէ և այն իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր:
«Դա կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը և մարդկային կապերի ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով 2020 թվականին նշվող Հաղթանակի 75-ամյակին` վարչապետը նշել է, որ Մայիսի 9-ը հավերժ կմնա անկոտրում քաջության և մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշ, ովքեր թիկունք թիկունքի տված կռվել են ռազմաճակատում և անձնազոհաբար պայքարել հանուն ընդհանուր հաղթանակի՝ բերելով որոշիչ ավանդ նացիզմից աշխարհն ազատելու գործում:
«Հայ ազգն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հաղթանակի կերտման գործում: Բանակ զորակոչված հայերի կեսը չեն վերադարձել տուն այդ սարսափելի պատերազմից: Ավելի քան 70 հազար հայ զինծառայողներ պարգևատրվել են ռազմական պատվոգրերով և մեդալներով, նրանցից 100-ից ավելին արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչման: Այդ տոնը, ինչպես նաև ընկածների հիշատակը բոլորիս կոչ են անում Հաղթանակի 75-ամյակը նշել արժանվույն, համատեղ հակազդել պատմությունը վերախմբագրելու փորձերին, նացիզմի հերոսացման և նեոնացիզմի պրոպագանդացման դեմ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության կարևորությունը:
«ԱՊՀ-ում զարգանում է տնտեսության և ինովացիաների, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այդ համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019 թվականին Երևանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը կդառնա կարևոր հարթակ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների միջև գործնական և գիտական կապերի զարգացման համար: Ակնկալում ենք, որ ԱՊՀ մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան այդ կարևոր միջոցառմանը»,- ասել է վարչապետը` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է հումանիտար կապերի գործնական զարգացմամբ:
12:30 29.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...
11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...